Կարծիք

03.09.2014 13:59


«Ի՞նչ պատվեր են կատարում Ստյոպա Սաֆարյանն ու «Комсомольская правда» թերթը»

«Ի՞նչ պատվեր են կատարում Ստյոպա Սաֆարյանն ու «Комсомольская правда» թերթը»

Վերջերս շատերի մոտ զարմանք առաջացրեց «Комсомольская правда» թերթում լույս տեսած հոդվածը Հայաստանի ու հնարավոր «հայկական մայդանի» վերաբերյալ (http://www.kp.ru/daily/26273.5/3151084/): Վստահ եմ, որ շատերը նույնիսկ պատկերացում չունեն, թե այս հոդվածը ինչի համար է տպվել, ու ով է սրա պատվիրատուն:
Այսօր Բաղրամյան 26-ում այնպիսի իշխանություններ են նստած, ովքեր կարծում են, թե Հայաստանի հարցերը լուծվում են արտերկրի կողմից տված «դաբրոյով»: Ու քանի որ մենք գնում ենք դեպի ԵՏՄ, ապա «դաբրոն» պիտի լինի ռուսական «մակնիշի»: Դրա հետ մեկտեղ՝ պիտի միֆ ստեղծվի, թե միայն Սերժ Սարգսյանն է ռուսների դաշնակիցը մեր երկրում, իսկ մնացածն ուզում են «մայդան» անել մեր մոտ: Ու որպեսզի ռուսներն Ուկրաինայի պես չկորցնեն Հայաստանը, իրենք պիտի ամեն կերպ Հայաստանում աջակցեն Սերժին, օգնեն նրան՝ փոխելու Սահմանադրությունը, որպեսզի Սերժը հավերժ իշխի ու ռուսների շահերը պաշտպանի: Մի կողմ թողնենք այն, որ սա նողկալի ծրագիր է. պարզապես ֆիքսենք, որ սա է իրականությունը:

Այդ ծրագիրն իրագործելու համար երկրում, «վիձիծե լի», պետք է ստեղծել «արևմտամետ» ուժերի հզորության պատրանք: Դրա համար պետք է, պարույրհայրիկյաններից սկսած՝ ստյոպասաֆարյաններով ավարտած, մի բևեռ ստեղծել, որը կունենա «պրոգրեսիվ» ԶԼՄ ա լյա 1in.am, որոնք հակառուսական քարոզ կանեն: Իսկ Բաղրամյան 26-ը սա կներկայացնի ռուսների առջև որպես Արևմուտքի կողմից հակառուսական դավադրություն ու կխնդրի, որպեսզի իրեն աջակցեն սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հարցում:

Հենց դրա համար էլ մեր երկրում այս օրերին ակտիվացել են հակառուսական քարոզ անող գործիչները, այդ թվում նաև՝ «Ժառանգությունից» դուրս բերված Ստյոպա Սաֆարյանը: Նա «Комсомольская правда»-ի հոդվածագրի պես ուղղակի ֆոն է ստեղծում Սերժ Սարգսյանի համար սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հարցում:
Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը