Կարծիք

02.09.2014 13:35


«Ստացվում է, որ Սերժի ու Դավութօղլուի «գծերը» համընկնում են»

«Ստացվում է, որ Սերժի ու Դավութօղլուի «գծերը» համընկնում են»

Փաստորեն, Արցախի «ազատագրումը» հայերից պաշտոնապես դարձել է Թուրքիայի ռազմավարական խնդիրներից մեկը, ինչի մասին երեկ հայտարարել է Թուրքիայի նորանշանակ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ըստ որի` միայն «Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրումից» հետո Թուրքիան կգնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Իսկ եթե հիշում եք, վերջերս էլ Հայաստանի նախագահի աթոռին հայտնված «ֆուտբոլասեր» Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե մարդիկ արտագաղթում են Հայաստանից էն բանի պատճառով, որ մենք գտնվում ենք դե ֆակտո պատերազմական վիճակում:

Եթե համադրենք էս երկու գործիչների ասածները, ապա շատ տխուր և վտանգավոր բան է ստացվում՝ նամանավանդ հաշվի առնելով վերջին իրադարձությունները, կապված, օրինակ, Էդվարդ Նալբանդյանի «ճանապարհորդությունների» հետ:

Փաստորեն, ստացվում է, որ Սերժի ու Դավութօղլուի «գծերը», էսպես ասած, համընկնում են, ինչը միանշանակ աղետ է Հայաստանի համար, քանի որ մեզ բախտ է վիճակվել ունենալ նախաձեռնող նախագահ, ում համար միակ խնդիրը ոչ թե երկրի բարեկեցությունն է, այլ սեփական աթոռը պահելը, և ինչպես ցույց է տալիս իրականությունը, էդ նպատակի համար Սերժը պատրաստ է գնալ ցանկացած քայլի:

Փաստորեն, էս հայտարարությունից հետո մենք կանգնել ենք շատ լուրջ խնդրի առջև՝ կա՛մ մենք փրկում ենք մեր հայրենիքը «նախաձեռնող» Սերժից, կա՛մ Սերժը հանձնում է մեզ թուրքերին (ինչը շատ հավանական է. չէ՞ որ «նախաձեռնողականությունը» սահմաններ չունի): Եզրակացությունները թողնում եմ ձեզ:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը