Կարծիք

31.07.2014 23:00


«Ինչո՞ւ է Ամերիկան իրեն թույլ տալիս մեզ ասել, թե մենք ո՞ւմ հետ համագործակցենք, ում հետ` ոչ»

«Ինչո՞ւ է Ամերիկան իրեն թույլ տալիս մեզ ասել, թե մենք ո՞ւմ հետ համագործակցենք, ում հետ` ոչ»

Նոր սա աչքովս ընկավ ու ինձ մոտ մի հարց առաջացավ. ինչո՞ւ է ԱՄՆ-ն իրեն թույլ տալիս ասել մեզ, թե մենք ում հետ գործ ունենանք, իսկ ում հետ` ոչ, ո՞վ է ամերիկացիներին նման իրավունք վերապահել: Եթե իրենք այսօր խնդիր ունեն ռուսների հետ, ապա իրավունք չունեն այդ պրոբլեմի մեջ մեզ կամ որևիցէ այլ կողմի ներքաշել: Եվ, իհարկե, մեր «և՛-և՛»-ոտ իշխանությունները մի հատ ծպտուն չեն հանի այս հարցի շուրջ: Իրենք «լուռ դիվանագիտություն» են իրականացնում, այն է` հարմարվողական ու սեփական երկրի շահերը պաշտպանելու համար անպիտան քաղաքականություն:

Բացի այդ, ես այսպիսի հարց ունեմ նույն ամերիկացիներին. բա ո՞ւր մնացին դեմոկրատական ու ազատ շուկայական հարաբերությունները: Թե՞ երբ իրենց հարմար է, ուրեմն ազատ հարաբերություններ են, իսկ երբ ոչ, ապա իրենք մեզ կամ այլ պետություններին իրավունք ունեն ճնշել ու բիզնեսին վնաս տալ: Այս ամենը որևիցէ կապ չունի ժողորվդավարության, մարդու իրավունքների կամ ազատությունների հետ:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը