Կարծիք

29.07.2014 11:24


Գրիգոր Աթանեսյան. «Ո՞վ չգիտի Սաշիկի «փայ մտնելու»»

Գրիգոր Աթանեսյան. «Ո՞վ չգիտի Սաշիկի «փայ մտնելու»»

Մարդկային ցինիզմը գոնե ժամանակ առ ժամանակ պետք է որոշ սահմաններ ունենա: Ախր, ապշում ես, երբ Սերժի հսկողության տակ գտնվող ԶԼՄ-ն գրում է «հակաօլիգարխիկ» պայքարի կամ բիզնեսը «ստվերից» հանելու անհրաժեշտության մասին, բայց ծպտուն անգամ չի հանում Սերժի և իր մտերիմների բիզնեսների մասին:

Մեր երկրում մանր, միջին կամ նույնիսկ խոշոր գործարարը կարող է բիզնեսի «ստվերային» որոշակի հատված ունենալ, բայց մեր երկրում կա ընդամենը մեկ մարդ, ով, լինելով մեր երկրի թիվ մեկ օլիգարխը, ոչ միայն ներկայացված չէ «100 խոշոր հարկատուներ» ցուցակում, այլ ընդհանրապես չի մտնում հարկատուների մեջ:

Խոսքս, բնականաբար, Սերժ Սարսգայնի և իր մտերիմների մասին է: Էս երկրում ո՞վ չգիտի Սաշիկի «փայ մտնելու» մասին, ո՞վ չգիտի, թե ամբողջ քաղաքով մեկ սփռված կարմիր գծերից և արագաչափերից ստացած տուգանքների տեսքով գումարները որտեղ են գնում: Դրա հետ մեկտեղ, կարծում եմ, բոլորն էլ հասկանում են, որ էդ գումարները չեն հարկվում:

Թե՞ ուզում եք ասել, որ մեր երկրի օրենսդրության մեջ կա հատուկ կետ, ըստ որի` փայ մտնողները կրկնակի եկամտահարկ են վճարում, կամ, օրինակ, նրանց կողմից մուծվող սոցիալական վճարների գումարն է ավելանում:

Ասածս էն է, որ Բաղրամյան 26-ում լավ կանեն՝ «ոտքը գազից հանեն», ու հասկանան, որ չարժե խոսել «ստվերից» կամ հարկերի մասին էն դեպքում, երբ «Բաղրամյան 26-ի տիրակալն» իր ամբողջ կյանքն է, փաստորեն, 100 տոկոսով ստվերում ապրում:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը