Կարծիք

15.07.2014 11:58


Իշխանական մուտիլովկաներով հայտնի 1in.am-ի խմբագիր Արման Բաբաջանյանը...

Իշխանական մուտիլովկաներով հայտնի 1in.am-ի խմբագիր Արման Բաբաջանյանը...

Պարզվում է՝ Ոստիկանության 7-րդ վարչության աշխատակիցները, աշխատանքի ժամանակ իրենց բուն պարտականությունները կատարելուց բացի/փոխարեն, նաեւ որպես թիկնապահներ են աշխատում: Համենայնդեպս, վերջերս տեղի ունեցած մի միջադեպի ժամանակ նրանք իրենց հենց անձնական թիկնազորի պես են դրսեւորել: Բայց գանք հերթով: Ուրեմն, իր իշխանական մուտիլովկաներով հայտնի 1in.am-ի խմբագիր Արման Բաբաջանյանը հատկապես իշխանության հովանու տակ անցնելուց հետո,բավականին ցինիկ պահվածք է սկսել դրսեւորել այն շենքերի բնակիչների նկատմամբ, որտեղ տեղակայված է վերջինիս խմբագրությունը: Եւ ահա, հարակից շենքերում ապրող բնակիչներից մի քանիսը մի օր որոշում են զրույց ունենալ Բաբաջանյանի հետ՝ եւ բացատրել, որը որից հետո է: Սակայն, երբ Բաբաջանյանի վարքից նյարդայնացած բնակիչները հանդիպել են վերջինիս հետ, հանկարծ «օգնության են հասել» քաղաքացիական հագուստով մի քանի երիտասարդներ եւ առանց ներկայանալու հարձակվել բնակիչների վրա: Քանի որ թվով բնակիչներն ավելի շատ են եղել, կարողացել են դիմադրել վրա հասած երիտասարդների հարձակմանը: Բայց ամենաուշագրավը սկսվել է հետո, երբ պարզ է դարձել այդ երիտասարդների ով լինելը: Ընդ որում, նրանց ով լինելը պարզվել է այն ժամանակ, երբ հայտնի է դարձել, որ բնակիչների նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ իբր թե իրավապահ մարմնի ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար:

Հ.Գ. Ի դեպ, ով էս միջադեպի մասին ավելի շատ մանրամասներ գիտի՝ անպայման բարձրաձայնեք այդ մասին: Իրավապահները պետք է բացատրեն, թե ինչպես է ստացվում, որ քաղաքացիական հագուստով պահակություն են անում առանձին քաղաքացիների համար:

Հարություն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը