Կարծիք

07.07.2014 10:17


Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյան

Դեսպան Ջոն Հեֆերնն ասում է, որ ԼՂՀ-ն պետք է հետ տա «հարակից 7 տարածքները՝ հանած միջանցքը»: Դեսպանը սրանով հավելյալ «պարզաբանում» է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջերս արած հայտարարությունը: Փաստորեն, տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ՝ Մինսկի խումբը, առանց Ղարաբաղի, քննարկում է տարածքներ հետ տալու հարցը: Դրանք այն տարածքներն են, որտեղից գնդակոծվում, հրետակոծվում էին հայկական բնակավայրերը: Համանախագահները տեսնում են, թե վերջին տասը տարիներին ինչպիսի ինտենսիվությամբ է զինվում Ադրբեջանը եւ ինչ զինատեսակներ է ձեռք բերում: Աշխարհը տեսնում է, թե Ադրբեջանի նախագահն ինչպես է վարվում սեփական քաղաքացիների հետ, Ալիեւի հակաժողովրդավարական քաղաքականության մասին տասնյակ զեկույցներ են գրել զանազան միջազգային կառույցներ: Մինսկի խումբը քաջ գիտակցում է, որ եթե այդ տարածքներում հայտնվեն ադրբեջանական զինված ուժերը, նորից կրկնվելու է նույն պատմությունը:

Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը