Կարծիք

01.07.2014 15:31


Վահան Բաբայան. «Ավելորդ է նշել, թե թանկացումների ինչ շղթա կսկսվի»

Վահան Բաբայան. «Ավելորդ է նշել, թե թանկացումների ինչ շղթա կսկսվի»

Քիչ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում միաձայն որոշում ընդունվեց, ըստ որի՝ ս.թ. օգոստոսի 1-ից Հայաստանում 4 դրամով կթանկանա էլեկտրաէներգիան։ Ավելորդ է նշել, թե սրա հետևանքով հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների թանկացումների ինչ շղթա կսկսվի՝ հաշվի առնելով նաև, որ ավելի վաղ թանկացել էր նաև գազի սակագինը։ Անկեղծ ասած, չեմ ուզում հավատալ, թե իշխանությունների համար ոմանց գերշահույթ կամ չտեսնված բարձր աշխատավարձեր ապահովելն ավելի կարևոր խնդիր է, քան սեփական ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելը կամ գոնե չվատթարացնելը, բայց երբ հերթական անգամ անտեսվում է քաղաքացու ձայնը, խոչընդոտվում է խաղաղ ակցիաների միջոցով արդարացի պահանջը, սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ կա՛մ պետք է համակերպվել արտագաղթի ավելի ուժգին ալիքի ու համատարած հուսալքության հետ, կա՛մ անհրաժեշտ են անհապաղ համակարգային փոփոխություններ։

Վահան Բաբայան

Այս խորագրի վերջին նյութերը