Կարծիք

30.06.2014 12:39


Հակոբ Տեր-Հակոբյան.

Հակոբ Տեր-Հակոբյան.
Գեղամյանի՝ ԵԱՀԿ ԽՎ–ում հնչեցրած հայտարարություններն ուղիղ սպառնալիք են ՀՀ և ԼՂՀ ազգային ու պետական անվտանգությանը։ Նշեմ, որ Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամ դառնալու միտքը հնչեցվել և հնչեցվում է ռուսաստանյան ադրբեջանամետ շրջանակներում ամենաբարձր մակարդակով. նախարարների, պատգամավորների, փորձագետների մասին էլ լռում եմ։

Ստացվում է՝ Սարգսյանը Գեղամյանի շուրթերով ակնարկում է, իսկ ես ավելի շատ հակված եմ, որ դա ապացույց է այն բանի, որ ժողովրդի մեջքում ինչ–որ կասկածելի գործարք է եղել, կամ նախատեսվում է։ Հակառակ դեպքում ինչո՞ւ անգամ այս ապաշնորհ իշխանությունը պետք է առանց խորշելու աճուրդի հաներ Արցախը։ Արցախի անվտանգությանն ուղղված ցանկացած ոչ հայանպաստ ելույթ հենց դա է նշանակում։

Սարգսյանի «մեսիջները» Գեղամյանի շուրթերով ընկնում են պետական դավաճանության դրույթի տակ։ Դուրս է գալիս՝ հայկական կողմը նման կերպ ինքնաբացարկ է հայտնում արցախյան խնդրի կարգավորման գործում՝ թողնելով այն ադրբեջանական կողմի հայեցողությանը մի կողմից, և Ռուսաստանի՝ մյուս։ Ռուսաստանի շահերն էլ ներկա փուլում մեր կողմում չեն։ Ի տարբերություն Սարգսյանի՝ ռուսներն իրենց պետական շահերը չեն պատրաստվում զիջել, ինչ է թե բարոյական չի լինի ռազմավարական դաշնակցի հետ նման կերպ վարվելը։

Քաղաքականության մեջ առաջնայինը շահերն են, հետո նոր բարոյականություն, իրավունք կամ էլ թղթի վրա ամրագրված պայմանավորվածությունները։ Ռեալ՝ քաղաքական գործընթաց տվյալ պահին քաղաքական ժամանակի ու տարածության մեջ։ Հիշեցնեմ նաև, որ Ադրբեջանին ԵՏՄ հրավիրելը և արցախյան խնդրի լուծման գեղամյանական տրամաբանությունն ամբողջովին պարզեցնում են Հայաստանի ՝ Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը։
Ինչ վերաբերում է Արցախին, ժամանակն է, որ սկսի «մեսիջներ» հղել Սարգսյանին, քանզի նա վտանգում է երկու պետությունների ժողովուրդների անվտանգությունը։

Հակոբ Տեր-Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը