Կարծիք

26.06.2014 13:27


«Իշխանությունները գործում են ժանգոտած դեմքերով ու մեթոդներով»

«Իշխանությունները գործում են ժանգոտած դեմքերով ու մեթոդներով»

Այն որ Քառյակը այսօր դարձել է իշխանությունների հիմնական գլխացավանքը, և Քառյակն է այսօր թելադրում քաղաքական օրակարգը, իսկ իշխանությունների միակ գործառույթը դարձել է դրանք հաղթահարելը կամ ինչ-որ ձևով շրջանցելը, որևէ կասկած չի հարուցում և ակնհայտ է:

Ինչ-ինչ, բայց որ այսօրվա իշխանությունները թե’ քաղաքական և թե’ քաղաքացիական դաշտում հայտնվելու են այսպիսի գերմեկուսացված վիճակում, երևի իսկական անակնալ էր նրանց համար: Եվ եթե քաղաքացիական դաշտում իշխանությունը գործում է հին և արդեն ժանգոտած մեթոդով` ծեծել և բերման ենթարկել իրենց իրավուքնների համար պայքարող քաղաքացիներին, ապա քաղաքական դաշտում միակ, ՀՀԿ-ի կարծիքով` առայսօր աշխատող հոգեհարազատ մեթոդը լրատվական դաշտում Քառյակի վրա ցեխ շպրտելն է և սևացնելը, մի մեխանիզմ, որը չնայած չի աշխատում, բայց նույն ՀՀԿ-ի հնացած միտքը այսօր չի ներում այլ բան մտածել:

Այսպես. բավական է Քառյակը ինչ-որ միջոցառում նախաձեռնի, կամ որևէ հայտարարություն անի կամ որևէ փաստաթուղթ կամ պահանջ ներկայացնի, լրատվական դաշտով սկսում է իսկական հիստերիա` ընդդեմ Քառյակի: Գործի են դրվում բոլոր արդեն լավ հայտնի կայքերն ու թերթերը, սկսում են հանկարծ հացազրույցներ տալ ժանգոտած գործիչները, որոնց մասին այսօր որևէ մեկը չի հիշում, որոնք իրենց սպառել են, բայց Քառյակին փնովելու հարցում դեռ մեկ-մեկ պետք են գալիս: Հայտնվում են, չգիտես որտեղից, ինչ-որ “վերլուծաբաններ” կամ “տեխնոլոգներ” ու սկսում ճառել ու կանխատեսել: Այս ամենը իհարկե ծիծաղելի է, բայց դեռ արվում է…

Այժմ էլ հերթական առիթը հիստերիկանալու, բոլոր հին ու ժանգոտած դեմքերին ու իրենց սպառած ու պայթած կայքերին կրկին մեջտեղ գցելու հանդիսացել է քառյակի կողմից առաջ քաշված պահանջների՝ ՀՀ երկրորդ Նախագահի անդրադարձը: Արդեն մի քանի օր է, իսկական վայնասուն է կայքերում և թերթերում: Գրում են, խոսում են, մեկնաբանում են, կանխատեսում են, գոռում են, ճչում են, լացում են, պատռովում են մեջտեղից և այլն. Դաշտ են նետվել բոլոր մանր և գերմանր կալիբրի դեմքերը, հարցազրույց, ասուլիս, ֆեյսբուքյան վարձու գրչակների գրառումներ և այլն:

Ի դեպ, ինչպես միշտ ամենաեռանդուն գործի լծվածները արտաքուստ “թունդ ընդդիմադիր”, բայց իրականում ծպտյալ իշխանական լրատվամիջոցներն են, որոնոցով իշխանությունը փորձում է գործել ծպտված, բայց, ինչպես նույն իշխանական դեմքերն են ասում, Հայաստանը փոքր երկիր է, և բոլորն էլ գիտեն, թե “ով ում տակ է աշխատում”, ով է իրական ընդդիմադիր, և ով ծպտված: Նման դեմքերի դիմակը վաղուց պատռված է:

Այնինչ, Քառյակը այս ամենի հանդեպ ցուցաբերում է զսպված վերաբերմունք, կամ ավելի ճիշտ լուրջ ուշադրություն չի դարձնում նրան, ինչին չարժի էլ ուշադրություն դարձնել: Այդ ամենի արդյունքում Քառյակը ո’չ թուլանում է, ո’չ ջլատվում կամ հուսահատվում, այլ շարունակում է աշխատել և օրակարգ թելադրել:

Իսկ ապացույցը նրա, որ Քառյակը դեռ շարունակում է նույն ոգով աշխատել և օրակարգ թելադրել, հանդիսանում է այն, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը արդեն իսկ հայտարարել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացը 3 ամսով հետաձգելու մասին: Դե իշխանությունները բնականաբար կհայտարարեն, որ դա թելադրված է այս կամ այն “լուրջ գործոններով”, բայց դե բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ այդ որոշումը պայմանավորված էր բացառապես Քառյակի գործունեությամբ, այլ կերպ ասած, իշխանությունները հերթական անգամ պարզապես խուճապի մեջ ընկան և ստիպված եղան զիջել:

Եվ շարունակելու են զիջել: Մի բան հստակ է. թերթերը և կայքերը կգրեն այն, ինչ իրենց հրահանգում են գրել, պատվերով խոսացողները էլի կխոսան, իսկ իրական, ռեալ քաղաքականմ գործըթնացները կշարունակվեն այնպես ինչպես շարունակվում են: Քանի գրոշի արժեք ունի որևէ ծախու վերլուծաբանի կարծիքը այն մասին, որ Քառյակը արդյունավետ չի աշխատում և այլն, երբ դրանից անմիջապես հետո նույն Նախագահը ստիպված հայտարարում է, որ հետաձգում է Սահմանադրական բարեփոխումների գործըթնացը:

Արտակ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը