Մեկնաբանություն

20.06.2014 12:58


«Խիա՛ր» աճեցրեք

«Խիա՛ր» աճեցրեք

Երբ բոլորից մեկուսացած՝ իր ամառանոցում ապրող Հռոմի նախկին կայսր Դիոկղետիանոսին, ում հաջողվել էր բոլոր առումներով ուժեղ կայսրություն ստեղծել, խնդրում ու հորդորում էին վերադառնալ իշխանության, նա պատասխանեց. «Եթե դուք տեսնեք, թե ինչ կաղամբ եմ աճեցրել, նման խնդրանքով երբեք ինձ չէիք դիմի»։

Այնպես չէ, որ աշխարհի պատմության ընթացքում բոլոր հաջողված ղեկավարներն ունեցել են Դիոկղետիանոսի իմաստությունն, ու կարողացել են զսպել սեփական փառասիրությունը։ Բայց անհերքելի է նաև, որ նրանց փառասիրությունն իմաստավորված, համենայնդեպս, դատարկ տեղը չի եղել։

Հայտնի է նաև, թե ինչպես են ավարտել բոլոր նրանք, ովքեր սեփական շահից այն կողմ ոչինչ չեն տեսել։ Բայց բացառիկ դեպքերից է, երբ բոլոր առումներով ձախողված, նույնիսկ փառասիրությունից զուրկ ղեկավարն ինքն իրեն փորձում է մեխել «առաջնորդի» աթոռին։ Դա նոնսենս է։

Եթե կաղամբ աճեցնելը ձեզ չի հաջողվում, դա ամենևին չի նշանակում զոռով սեփական անձը պարտադրել։ Պարտադրված ու արհեստական ոչինչ չի կարող երկար տևել։

Բացի կաղամբից՝ ուրիշ ինչ–որ բանով զբաղվելու անսահման տարբերականեր կան...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը