Կարծիք

18.06.2014 11:12


Թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը պետք է պաշտպանել Սերժ Սարգսյանից

Թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը պետք է պաշտպանել Սերժ Սարգսյանից

Երեկ, այցելելով Հանրային Հեռուստաընկերություն, Սերժ Սարգսյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց, որոնցից կուզենայի անդրադառնալ Սարգսյանի` Արցախին վերաբերվող խոսքերին:

Տեսե'ք, մի կողմից նա ասում է` «մի՛ պաշտպանեք Արցախը ինձանից, դա անհեթեթություն է»: Բայց մյուս կողմից էլ փաստացի ասում է, որ համանախագահների հետ նույն կերպ է նայում հակամարտության լուծմանը՝ հայտարարելով. «Մենք և համանախագահները պատկերացնում և մեկնաբանում ենք այդ սկզբունքները նույն կերպ»:

Եվ այստեղ հիշում ենք ԱՄՆ համանախագահ Ուորլիքի խոսքերը, ով հանդես եկավ առաջարկով՝ հանձնել ազատագրված տարածքները:

Փաստորեն, Սերժ Սարգսյանն Ուորլիքի հետ նույն կերպ է պատկերացնում և մեկնաբանում ղարաբաղյան հակամարտության լուծման ճանապարհը: Սա իրականում խոսում է այն մասին, որ ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանն է պետք պաշտպանել Սերժ Սարգսյանից, քանզի այն մարդը, ով պատրաստ է Ադրբեջանին հանձնել ազատագրված շրջանները, կարող է նույն կերպ վարվել այլ հայկական հողերի հետ:

Տարբերություն չկա` Ղարաբաղի շրջան, Հայաստանի շրջան. էդ ամենն էլ մեր հայկական հողն է: Եվ մենք պարտավոր ենք այն պաշտպանել այս գործչից և ցանկացած այլ մեկից, ով կողմ կլինի գեթ մեկ թիզ հող հանձնելուն:
Այս իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ օդ ու ջրի պես անհրաժեշտ է արագացնել երկրում իշխանափոխության գործընթացը, քանզի հետո կարող է արդեն ուշ լինել:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը