Կարծիք

16.06.2014 10:43


Գևորգ Ալիխանյան

Գևորգ Ալիխանյան

Եթե անվտանգության և ազատության միջև ընտրում ես անվտանգությունը, կորցնում ես և անվտանգությունը և ազատությունը:

Բ. Ֆրանկլին

Ցավալի է, որ Բենջամին Ֆրանկլինի այս խոսքերը չեն հասկացել ոչ Ս.Սարգսյանը, ոչ էլ իրեն ծառայող ՀՀԿ վերնախավը: Հիմնավորեմ խոսքերս:
1988 թ. Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, հայ ժողովուրդը ազատագրական պայքար մղեց ԽՍՀՄ բռնատիրական կարգերի դեմ (որի մեջ մտնում էր նաև Ադրբեջանը) և վերջինիս փլուզումից հետո ունեցավ ազատ, անկախ, Հայաստանի հանրապետություն իր սահմանադրությամբ, բանակով և միջազգային հանրության կողմից ճանաչված, հստակ ֆիքսված սահմաններով և Արցախի հանրապետություն` պայքարող, ցեղասպանությունից փրկված 150.000 ժողովրդով:
Եթե իննսունական թվականներին իշխանությունը իրապես պատկանում էր ժողովրդին և կառավարման հիմնական փլիսոփայությունն էր ազատությունը և ժողովրդավարությունը, թե Հայաստանը, թե Արցախը ունեյին ապահով սահմաններ, վայելում էին միջազգային հանրության հարգանքը, հացահատիկն էլ բերում էին Թուրքիայից, վերջինիս հետ ունենալով փակ սահմաններ և չունենալով դիվանագիտական հարաբերություն: Թվարկված փաստերս կարող են անվերջանալի լինել ուստի ցանկանում եմ խոսել ներկայից:
Ներկայումս ունենք ժողովրդի ազատությունը գողացված ու լափած, սահմանադրությունը պղծած, անվտանգության քողի տակ թաքնված, գերտերությունների ձեռքերում հայ ժողովրդի պատմական ողբերգությունները և Արցախի անկախության հարցերը շահարկման առարկա դարձրած, մշակույթային արժեքները ոչնչացնող , երկրի ընդդերքը ու ժողովրդին կրծող հանրապետական կուսակցություն իր առաջնորդ Ս. Սարգսյանով:
Անվտանգությունից խոսող իշխանությունը խաթարել է Հայաստանի անվտանգությունը: Քանի որ աղետալի արտագաղթի հետևանքով փակվում են դպրոցներ, հիվանդանոցներ, սպառման օբյեկտներ և որ ամենակարևորն է կրճատվում է բանակի թվաքանակը: Պատկերացում է ստեղծվում, որ Ս. Սարգսյանը իր ՀՀԿ-ով պատերազմ է սկսել սեփական ժողովրդի դեմ, հայաթափ անելով սահմանամերձ գյուղերն ու քաղաքները, առանց զենքի կիրառման, (Այդ հնարավորության իրավունքը թողնելով Ադրբեջանին): Անվտանգությունից խոսող Ս. Սարգսյանը առ այսօր, ըստ իս միջազգային հանրությանը չի բացատրել, որ եփե Ադրբեջանցին գնդակոծում է Տավուշի և Վայքի մարզերի գյուղերը կամ սպանում սահմանապահի, ապա դա հարձակում կամ սադրանք է ուղղված մեր սուվերեն հանրապետությոնը, որ դա Հայաստանի հանրապետության պետական սահմանն է այլ ոչ թե հայ-ադրբեջանական շփման գիծ, քանի որ պաշտոնապես ՄԱԿ-ը այս սահմաններով է ճանաչում Հայաստանի հանրապետությունը: Ես հասկանում եմ, որ անվտանգության ապահովման տակ Սերժ Սարգսյանը նկատի ունի իր և իր մերձավորների անվտանգությունը: Բայց մի՞թե ՀՀԿ-ում չկա մի տղամարդ, որ կանգնի ու ասի, որ կործաելով Հայաստանը կկործանես Արցախը, որ այսպես շարունակել չի կարելի, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է և վերջապես մի օր ժողովրդական ալիքի հեղեղը բոլորիս կքշի:
Իսկ հիմա դիմում եմ ՀՀԿ վերնախավին:
Եթեուզում եք, որ երկիրը լինի անվտանգ, ուրեմն ժողովրդին վերադարձրեք իրենից գողացված ազատ ապրելու, արարելու և ազատ ընտրելու իրավունքը: Այս դեպքում մեր բարի, արարող ժողովուրդը կարող է ձեզ ներել: Եթե չանեք և շարունակեք կործանել, ապա չմոռանաք որ Ավարայր ու Սարդարապատ տեսած նույն ժողովուրդն է:
Թող աստված պահապան լինի Հայաստանին ու ժողովրդի ցավը կիսող առաջնորդներին
Ազատամարտիկ, ՀԱԿ անդամ Գևորգ Ալիխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը