Կարծիք

13.06.2014 09:49


Արմեն Դուլյան. «օտար լրագրողը գալիս է իր ջիփով մտնում է Ազգային ժողովի տարածք»

Արմեն Դուլյան. «օտար լրագրողը գալիս է իր ջիփով մտնում է Ազգային ժողովի տարածք»

Չե՞ք ամաչում...

Այն, որ այս մարդը մի բան բլթացրել է, այնքան էլ կարեւոր չէ. ինքը հազար այդպիսի հիմարություններ է դուրս տվել՝ ընդհուպ մինչեւ ամերիկացիներին ռադիոակտիվ մոխիր դարձնելը... Ուրիշ ահավոր բան կա: Մեզ՝ հայաստանյան լրագրողներիս, մեր Ազգային ժողովում բազմիցս ստորացրել, արհամարհել, վիրավորել են: Հիշե՛ք թեկուզ գործընկերներիցս մեկի դունչը պոկելու սպառնալիքը կամ այն վիրավորական արտահայտությունները, որոնց կապակցությամբ մի քանի օր առաջ էթիկայի հանձնաժողովը դատապարտող որոշում կայացրեց... Իսկ այս օտար լրագրողը գալիս է իր ջիփով մտնում է Ազգային ժողովի տարածք, ինչն արգելված է նույնիսկ պատգամավորներին, հետո էլ խորհրդարանի փոխխոսնակը դուրս է գալիս նրան ընդառաջ ու դիմավորում, ինչպես սովորաբար դիմավորում են միմիայն ամենաբարձրաստիճան հյուրերին... Ընդ որում, խոսքը մի լրագրողի մասին է, որին, մեղմ ասած, խիստ բացասական գնաահատականներ են տվել հենց իր ռուսաստանյան գործընկերները, Ռուսաստանի առաջադեմ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ.... Լավ, չեք ամաչո՞ւմ...

https://www.facebook.com/photo.php?fbid=731879816874049&set=a.151954001533303.35451.100001561137692&type=1

Այս խորագրի վերջին նյութերը