Կարծիք

10.06.2014 17:33


Մերի Մովսիսյան. «Շատ կարևոր կետ»

Մերի Մովսիսյան. «Շատ կարևոր կետ»

Չորս ոչիշխանական խորհրդարանական ուժերն իշխանություններին ներկայացրել են իրենց 12 առաջնահերթ պահանջները։
Հարկ եմ համարում նշել մի շատ կարևոր կետ, որը բավականին լուրջ ու ռազմավարական նշանակություն ունի հայկական երկու պետությունների անվտանգության ապահովման հարցում մի կողմից, մյուս կողմից էլ հնարավորություն է տալիս քաղաքական մեխանիզմ կիրառել բոլոր նրանց դեմ, ովքեր կցանկանան շահարկել ԼՂ հետ կապված հարցը՝ ասենք՝ նույն Նազարբաևի, Հեֆֆերնի, Ուորլիքի և այլոց մակարդակներով և նույն ԵՏՄ–ի տիրույթներում։

Դա 12-րդ կետն է. «Չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և ԼՂՀ միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն»:

Հարկ է նշել, որ այս կետի գործառնությունը մի շարք խնդիրների լուծում կհանդիսանա, այն էլ՝ ներկայում, երբ Հայաստանի վարկանիշը միջազգային ասպարեզում այս իշխանության փութաջանության շնորհիվ հասել է հատակային ցուցանիշների, երբ ով չի ալարում, արցախյան խնդիրը շահարկման թեմա է դարձնում՝ մի տեղ կռահելով, որ արժանապատիվ պատասխան չի լինելու...

Իսչ վերաբերում է մնացած բոլոր կետերին, ապա պետք է նշել, որ դրանք անխոս պետք է կատարվեն իշխանությունների կողմից, եթե դեռ չեն ցանկանում բախվել համազգային դժգոհության «բարիկադներին»։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը