Կարծիք

10.06.2014 14:56


Վահան Բաբայան. «Նույնիսկ ցնդող գրիչները չկարողացան օգնել իշխանականներին»

Վահան Բաբայան. «Նույնիսկ ցնդող գրիչները չկարողացան օգնել իշխանականներին»

Քիչ առաջ ես և իմ գործընկեր Էլինար Վարդանյանը վերադարձանք Սևան քաղաքի 23/56 ընտրատարածքային հանձնաժողովի նիստից, որտեղ կատարվում էր Տրետուք համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունների վերահաշվարկ: Պարզվում է՝ իշխող կուսակցության թեկնածուները անցել են նոր մարտավարության. եթե առաջ կնիքներն էին ցնդում, այսօր արդեն ցնդող գրիչներ են մատակարարում տեղամասում:
Մեր այցելության և վերահաշվարկի արդյունքում պարզվեց, որ 27 անվավեր քվեաթեթիկներից միայն մեկն էր իրականում անվավեր, իսկ մնացած 26 քվեաթեթիկները ոչ իշխանական թեկնածուի օգտին էին: Արդյունքում իշխանական թեկնածուն պարտվեց:
Հ.Գ. Նման նախադեպեր պետք է թույլ չտալ, քանի որ չի բացառվում, որ սա առաջիկա համապետական ընտրություններին իշխանության փորձարարական քայլերն են: Նույնիսկ ցնդող գրիչները չկարողացան օգնել Տրետուքի իշխանականներին:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը