Կարծիք

03.06.2014 13:00


Արմեն Միքայելյան. «Ավելի ու ավելի ենք դատարկվում»

Արմեն Միքայելյան. «Ավելի ու ավելի ենք դատարկվում»

Մեր ազգը մազոխի՞ստ է: Ինչքան ավելանում ենք, էնքան ավելի քի՞չ ենք հաց ուտում:

Մեր երկրում մի հետաքրքիր օրինաչափություն կա` ամեն համապետական ընտրություններից առաջ պաշտոնական տվյալներով ավելանում է ընտրողների քանակը: Ու սա՝ չնայած այն բանին, որ այդ նույն պաշտոնական տվյալների համաձայն՝ ամեն համապետական ընտրությունից ընտրություն ավելանում է արտագաղթողների թիվը:

Կա մեկ այլ հետաքրքիր հանգամանք ևս` երևի թե ամեն 2 ամիսը մեկ ես նորություն եմ կարդում այն մասին, որ մեր երկրում հացի սպառման ծավալներն ընկել են: Հիմա ի՞նչ ա ստացվում` մեր ազգը մազոխի՞ստ է: Ամեն ընտրությունից ընտրություն ավելանում ենք, բայց ավելի ու ավելի քի՞չ ենք հաց ուտում: Թե՞ ամբողջ հայ ազգը խիստ դիետա է պահում:

Սա չէ՞ արդյոք հերթական ապացույցն այն բանի, որ մենք ավելի ու ավելի շատ ենք ճգնաժամի մեջ խրվում, ավելի ու ավելի ենք դատարկվում…

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը