Կարծիք

31.05.2014 22:13


Վազգեն Պետրոսյան.

Վազգեն Պետրոսյան.

Լուսանցքային գործիչները դարձել են Սերժ Սարգսյանի վերջին հույսը: Աստանայի խայտառակությունից հետո Բաղրամյան 26-ը «խոդ տվեց» իր բոլոր «դհոլներին», որպեսզի պաշտպանի շեֆին և իր ձախողումների պատասխանատվությունը «ցրի» այլոց վրա: Առաջինը խաղի մեջ մտավ Պարույր Հայրիկյանը, ով բոլոր մեղքերը գցեց Տեր-Պետրոսյանի ու Րաֆֆիի վրա` ասելով, թե հենց իրենց օրոք մտանք ՄԱԿ այսօրվա սահմաններով` առանց ԼՂՀ-ի ու հենց դրա պատճառով է, նրանց մեղքով է, որ Նազարբաևը նման բան հայտարարեց Ղազախստանի մայրաքաղաքում:

Հաջորդը Տիգրան Սարգսյանից ու Սերժ Սարգսյանի անհույս պաշտոն սպասող Արամ Զավենի Սարգսյանն էր, ով մյուս «դհոլին»` Արման Բաբաջանյանին տված հարցազրույցում Աստանայում տեղի ուենցածի պատասխանատվությունը փորձեց բարդել Քոչարյանի վրա: Այս իրավիճակը փայլուն կերպով ցույց տվեց, թե ով ով է, թե ով ում շահերն է պաշտպանում ու ով է Սերժ Սարգսյանին մանր-մունր ծառայություններ մատուցում:

Բայց ամենածիծաղելին այն է, որ Բաբաջանյանն իր հաղորդման ժամանակ Զավենիչին «լուսանցքային» գործիչ անվանեց: Չէ դե, որ լուսանցքային է, դա պարզ է, բայց ավելի ծիծաղելի է այն, որ իրեն լուսանցքային անվանեց մեկ այլ լուսանցքային գործիչը` ինքը Բաբաջանյանը:

Եզրափակելով կարող ենք ասել, որ փաստորեն Սերժ Սարգսյանի դրությունն իրոք ծանր է, որ այս տիպի մաշված «դհոլներին» է գործի մեջ դնում:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը