Կարծիք

29.05.2014 21:32


Արմեն Մարտիրոսյան. «Լավ, ինչքա՞ն պետք է ստորացնեն Հայաստանին»

Արմեն Մարտիրոսյան. «Լավ, ինչքա՞ն պետք է ստորացնեն Հայաստանին»

Ասոցացման համաձայնագրից հրաժարվեցինք, երբ ոչ ոք ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների մասին չէր խոսում: Հիմա Նազարբաևի ասածից հետո էլի՞ շարունակելու եք։ Կամ Լուկաշենկոյի հաթաթաները, որ եթե մեր ասածով անեն նոր կմտնեն: Մենք ինչ–որ մեկի ասածը պետք է անենք, թե՞ փոխադարձ համաձայնության գանք։ Ռուսաստանի զենքի վաճառքն էլ մի կողմից: Լավ, ինչքա՞ն պետք է ստորացնեն Հայաստանին: Փաստորեն, այդ կողմերում Հայաստանի համար ո՛չ տնտեսական շահ կա, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ ռազմական անվտանգության: Փաստորեն, մնաց միայն իշխանությունը պահելու շահը: Դա էլ մերը չէ:

Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը