Կարծիք

22.05.2014 16:47


ԵՐԵԿՎԱ «ԹԱՏՐՈՆԻ» ՄԻԱԿ ԱԶՆԻՎԸ «ԲԵԽԱԲԱՐ» ՇՄԱՅՍՆ ԷՐ

ԵՐԵԿՎԱ «ԹԱՏՐՈՆԻ» ՄԻԱԿ ԱԶՆԻՎԸ «ԲԵԽԱԲԱՐ» ՇՄԱՅՍՆ ԷՐ

Այն, որ Բաղրամյան 26-ը բոլոր հնարավոր առիթներով Նիկոլ Փաշինյանին օգտագործում է, նորություն չէ: Բայց երեկ Նիկոլը ստիպված էր ավելի առաջ գնալ ու իր հիստերիկ պահվածքով հանրությանը մատնել Սերժ Սարգսյանի հիստերիան, որի մեջ նա հայտնվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի ու Գագիկ Ծառուկյանի վերջին հանդիպումից հետո: Ստիպված մի պարզունակ խաղ խաղացին, թե տեսեք՝ իրական ընդդիմությունը Նիկոլն է, ու նա ինչ է դնում պաշտոնյաների, հարուստների ու օլիգարխների գլխին:

Մինչդեռ, որքան էլ Ս.Սարգսյանը թիմակից մեծահարուստներին համոզի, թե հարկավոր է հանդուրժել Նիկոլի հարձակումները, միայն թե կարողանան հասարակության աչքում վարկաբեկել ոչիշխանական ուժերի համագործակցությունը, բայց ինչո՞ւ պետք է նրանք ստորացուցիչ վիճակում հայտնվեն, Բաղրամյան 26-ին առընթեր մի մանկլավիկի հոխորտանքը կուլ տան, ինչ է թե՝ դրանով օգնեն Ազատիչի դիրքերի չթուլանալուն: Ս.Սարգսյանն այս տարիների ընթացքում փչացրել է հնարավոր բոլոր կայացած, բայց գայթակղություններին ու ճնշումներին չդիմացող ընդդիմադիր գործիչներին, և հիմա հրապարակ է նետել լածիրակներին, ու, դրան հակառակ, արդեն հարվածի տակ է դնում իշխանական բուրգի հենասյուներին, առանց որոնց աջակցության Ազատիչը հաշված օրերի ընթացքում կկորցնի իշխանությունը:

Ի դեպ, երեկվա «թատրոնում» միակ ազնիվը Շմայնս էր, որը կարծեց, թե Նիկոլը հարվածում է իշխանություններին, և ինքն էլ, սովորության համաձայն, պետք է «քծնաթաթախ» պաշտպաներ նրանց: Խեղճն ի՞նչ իմանար, որ այս «թատրոնում» իրեն անգամ երկրորդական դեր էլ բաժին չեն հանել, քանի որ, իրենց կարծիքով, նուրբ ինտելեկտուալ խաղ են խաղում, ինչը Շմայսի խելքի բանը չէ: Բայց Ազատիչի իշխանությունը գոյատևում է նաև շմայսանմանների շնորհիվ, ու եթե ոչ դահլիճում, ապա գոնե միջանցքում Շմայսն իմանալու էր, չէ՞, որ իրավունք չունի իր վրա գոռգոռացողին պատասխանել:

Հիմա հաջոդ անգամ Շմայսն ինչպե՞ս պաշտպանի իշխանություններին, որ այս անգամվա նման ծաղրի առարկա՞ դառնա: Այնպես որ, Նիկոլի երեկվա ելույթը ում վրա էլ որ տպավորություն է գործել, նրանք քաղաքական գործընթացներում որևէ ազդեցություն չունեն, իսկ ազդեցիկ գործիչները բոլորն էլ գիտեն՝ ով ով է: Արդյունքում երեկվա խեղկատակությունից Ս.Սարգսյանը ոչինչ էլ չշահեց, բայց որ վիրավորեց իր գործընկերներին, փաստ է:

Եվ այս ակցիայի արդյունքում հերթական խիյարը հերթական անգամ թարս բուսնեց: Բայց հո չե՞ք մոռացել, որ տեղից էլ խիյարը թարս «խասյաթ» ունի, ինչի համար էլ ասոցացվում է պաշտոնի հետ. «Պաշտոնը խիյար ա, մի օր ձեռքումդ ա, մի օր էլ …»։ Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ թաքնված վտանգներ է իր մեջ պարունակում թարս աճած խիյարի ա՛յս բոստանը:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1421143348157448&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը