ՕԵԿ–ը դուրս է եկել ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովից. ՀՀԿ–ն փակուղային վիճակում է
Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մոտ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների և Հաշվիչ հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցությունը հայտարարել է հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու իր որոշման մասին։
Ինչպես «7օր»–ին ասել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը, դա բխում է ընդդիմադիր դառնալու ՕԵԿ–ի որոշումից.
–Ե՛վ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ճեպազրույցի ժամանակ, և՛ այսօր խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը պաշտոնապես հայտարարեցին, որ ՕԵԿ–ն ընդդիմադիր քաղաքական ուժ է։ Ելնելով դրանից՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին չի մասնակցում։
Նշենք, որ 11 անդամից բաղկացած Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին մինչ այժմ հրաժարվել էին մասնակցել նաև ոչիշխանական 4 խմբակցությունները՝ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը»։ Իսկ փակ գաղտնի ընտրությունների արդյունքները վավերացնելու համար անհրաժեշտ է հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությունը։
Այսօր արդեն, ՕԵԿ–ի որոշումից հետո, Հաշվիչ հանձնաժողովում մնում է ՀՀԿ–ական 5 անդամ, և, փաստորեն, օրինակ ԱԺ նախագահի ընտրության արդյունքները հնարավոր չի լինի վավերացնել և օրինական բնույթ տալ։

7or.am