Կարծիք

14.04.2014 20:06


Օֆշոր Տիկոյի սիրտը՝ «չերեզ» Բելգիա, Հոլանդիա է ուզում (ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ)

Օֆշոր Տիկոյի սիրտը՝ «չերեզ» Բելգիա, Հոլանդիա է ուզում (ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ)

Երեկ դեռ հազիվ էին հայտարարել, որ Հովիկ Աբրահամյանն է նշանակվելու վարչապետ, արդեն շտապեցին հայտնել, որ Տիգան Սարգսյանն անգործ չի մնա, որ նա կանցնի դիվանագիտական աշխատանքի:

Մի կողմ թողնենք այն հարցը, որ ինչպես կարելի է թույլ տալ, որ մարդը 6 տարի օրնիբուն թալանի մեր երկիրը և դրանից հետո գնա մի երկրում առոք-փառոք վայելի՝ դեսպանի բավական բարձր կարգավիճակով: Բայց այն ինչ իմացանք այդ հայտարարությունից մի որոշ ժամանակ անց, ուղղակի ստվերեց նախորդ դիտարկումը:

Բան այն է, որ ըստ լրատվական կայքերից մեկի «խիստ» հավաստի ինֆորմացիայի, Տ.Սարգսյանը նշանակվելու է ՀՀ դեսպան Բելգիայում: Դե դեսպանը պետք է իրեն զուսպ պահի, որ վրան կոմպրոմատ չհավաքեն՝ հազար ու մի աչք կա վրան: Իսկ օրինակ Բելգիայի հարևան երկրում կարող է հանգիստ անզուսպ պահել իրեն և ուշադրություն չգրավել: Այդ հարևան երկիրը, որը Բելգիայից ընդամենը ասֆալտին քաշած կետագծերով է բաժանված ու անարգել կարելի է գնալ ու գալ՝ հոլանդական ոգով «Օֆշոր Տիկոյի» բաղձալի երազանքն է, ասել է թե՝ «Հոլանդիա՝ երկիր դրախտավայր»:
Այո՛, բավական է ընդամենը անցնել սահմանագիծը և վերջ։ Դե իսկ հոգեբանական սահմանը, բարոյական սահմանը Տիգրան Սարգսյանը վաղուց է անցել՝ առանց Հոլանդիա գնալու:

Դե իհարկե այս կարգի գործիչների համար Սերժ Սարգսյանը կարող է հանգիստ կոչվել մեծ հումանիստ: Ոչինչ որ մի 3 միլիոնի համար միանգամայն այլ գնահատականի է արժանանում Ազատիչը. ինքը ե՞րբ է դրանց կարծիքի հետ հաշվի նստել: Չի ասո՞ւմ 80 տոկոսը դեմ են, բայց կարևոր չի, ինքն ինչքան ուզի, այնքան թիվ կխփի:
Ահա այսպես «դաժան» ձևով են մեր երկրում պատժում անբարո վարքի տեր, թալանչի ու գանձագող պաշտոնյաներին՝ նրանց ուղարկելով հոգեհարազատ մի միջավայր՝ ասելով հետևյալը. «Ծախսի՛ր Հայաստանի փողերը, ինչպես նաև Հայաստանից գողացած փողերդ, որոնք կուտակել ես քո արդար թալանով»:

Ժողովո՛ւրդ, այս անբարոյականությանը վերջ չենք տալո՞ւ:

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը