Կարծիք

12.04.2014 12:05


«Այսուհետ Սերժը խաղի կանոններ թելադրողը չէ»

«Այսուհետ Սերժը խաղի կանոններ թելադրողը չէ»

Ոնց տեսնում եմ, այսուհետ Սերժը ոչ թե խաղի կանոնների թելադրողն է, այլ փորձում է մի կերպ հարմարվել նոր ստեղծված քաղաքական իրավիճակին, բայց իր բոլոր պլանները ժամանակից շուտ բացահայտվում են, և էսօր նա ուղղակի ագոնիայի մեջ է հայտնվել:

Այլապես չեմ կարող մեկնաբանել էն, որ ընդամենը մի քանի օրվա ընթացքում հազար անգամ փոխել են վարչապետի անունը հրապարակելու օրը: Մի կողմ թողնենք էն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը հերթական անգամ ապացուցում է, որ Շարմազանովի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան բացահայտ սուտ, քանի որ եթե Տիգրան Սարգսյանը իսկապես մեկ կամ երկու ամիս առաջ էր հրաժարականի դիմումը ներկայացրել (ժամկետն էլի կախված է ստի տարբեր վարկածներից), ու Սերժը խնդրեց իրեն մի փոքր սպասել, բայց չի մերժել, ուրեմն, էսօրվա դրությամբ, նոր վարչապետի անունը պետք է հայտնի լիներ, այլապես դա հերթական անգամ ապացուցում է, որ նույնիսկ էդ հարցում մեր իշխանությունները ոչինչ չեն անում, այլ պարզապես զբաղեցնում են իշխանական աթոռը և փողեր լափում, կամ էլ իշխանություններն էնքան խոր ճգնաժամի մեջ են, որ նույնիսկ ունակ չեն մեկ կամ երկու ամսվա ընթացքում վարչապետի անուն որոշեն ( թեև, կարծում եմ, ստեղ իրականում բոլոր էս 3 պահն էլ կա՝ հա՛մ ստել է, հա՛մ ճգնաժամ է, համ էլ ոչինչ չեն անում ու զբաղված են միայն փողեր լափելով)

Բայց դե, մենք հո գիտեք, որ Տիգրանին հանգստի ուղարկելը հերթական «գիշերային որոշումների» շարքից էր, և Սերժը դա արել էր իր աթոռը փրկելու համար: Մտածում էր, որ դրանով կկարողանա շեղել ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» ուշադրությունը և, էսպես ասած, «под шумок», սահմանադրական փոփոխությունների պլանը անցկացնել: Բայց ոչինչ չստացվեց, քանի որ գտնվեցին խելացի մարդիկ, ովքեր բացահայտել են Սերժի խաղաքարտերը, և Սերժը կոշտ պատասխան ստացավ թե՛ ԲՀԿ-ից, թե՛ ՀԱԿ-ից և թե՛ «Ժառանգությունից»: Մի խոսքով, Սերժը հայտնվել է ենթարկվողի դերում, և նա այլևս չի թելադրում խաղի կանոնները, այլ ստիպված է մի կերպ հարմարվել ստեղծված իրավիճակին, իսկ էն միտքը, որ նա ուղղակի իզուր էր, փաստորեն, հրաժարականի ուղարկել Տիգրանին, իրավիճակն էլ ավելի է բարդացնում, և հիմա նա հայտնվել է մի էնպիսի իրավիճակի մեջ, երբ ոչինչ ձեռք չի բերել, այլ միայն կորցրել է` զգալիորեն թուլանալով և չկողմնորոշվելով, թե էս իրավիճակում ինչ անել:

Վատ չի, վատ չի: Բայց պետք չէ կորցնել զգոնությունը, այլ պետք է էլ ավելի ուշադիր լինել և շարունակել խաղը, մինչև որ ոչիշխանական ուժերը չհասնեն իրենց նպատակներին ու կտրականապես չփոխեն երկրի իրավիճակը:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը