Կարծիք

12.04.2014 11:05


«Սերժ Սարգսյանի պլաններն ամբողջությամբ ձախողվեցին»

«Սերժ Սարգսյանի պլաններն ամբողջությամբ ձախողվեցին»

Սերժ Սարգսյանն իր հուզմունքներն արդեն բացեիբաց է արտահայտում, տեսանելի դարձնում, որ այլևս ի զորու չէ պայքարել ընդիմության դեմ։ Նա գործողության մեջ է դրել բոլոր իր ջանքերը, փորձում է բոլոր տեսակի ճանապարհներով և իր տակ գտնվող բոլոր տեղեկատվական աղբյուրներով ինչ–որ քարոզներ տարածել, որ քառյակն արդեն բաժանվում է, քառյակը չի կարողանում պայքարել իշխանությունների դեմ, և նման անիմաստ ապատեղեկատվություններ: Սերժ Սարգսյանի կողմից քառյակին հրավերքներ էր ուղարկվել, որպեսզի քննարկեին ՀՀ վարչապետի նոր թեկնածուի և երկիրը սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակից փրկելու հարցը:
1. Հայ ազգային կոնգրեսի դիրքորուշումը դեռ 2008 թվականից մինչև օրս մնում է և կմնա նույնը՝ համախմբում, իշխանափոխություն և արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում: Եվ այնուհետև հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին Ազատության հրապարակում՝ հանրահավաքի ժամանակ, ասաց, որ ՀԱԿ-ը կառավարության մաս չի կազմելու ընդհանրապես Սերժ Սարգսյանի ձևավորած ոչ մի կառավարության հետ: ՀԱԿ-ի կողմից անմիջապես հրավերքը մերժվեց:
2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հրավերքի ընդունումը միայն հանգեցրեց Սերժ Սարգսյանի մտածված, բայց, միևնույն ժամանակ, չիրականացված բոլոր պլանների պայթեցմանը: Այնուհետև ԲՀԿ-ն հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ, որ իր օրակարգում կոալիցիայի մաս կազմելու խնդիր չկա, և ԲՀԿ-ն քննադատում է սահմանադրական բարեփոխումները:
3. «Ժառանգություն» կուսակցությունը նույնպես կառավարության մաս չի կազմելու: «Ժառանգության» կողմից նույնպես հրավերքը մերժվեց:
4. Իսկ «Հայ հեղափոխական դաշնակցության» կողմից հրավերքի ընդունումը հանգեցրեց նրան, որ եթե 7 կետանոց առաջարկներն ընդունվեն, անգամ այդ դեպքում կոալիցիայի մաս չեն կազմելու:

Նախքան նրանց հետ հանդիպելը Սերժ Սարգսյանը մեծ հույսեր էր փայփայում, որ իր «գերմտածված» պլանները ամբողջությամբ իրականանալու են: Նրա «գերմտածված» գլխավոր պլանի մեջ էր մտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որին ամեն գնով ցանկանում էր պոկել քառյակից։ Սերժ Սարգսյանը գրեթե անում էր ամեն ինչ, որպեսզի քառյակին ամոթով թողնի, և գեբելսյան քարոզչամեքենայի միջոցով տարածի, որ ԲՀԿ-ն դուրս եկավ քառյակից, հետո էլ գովում-գովում եք քառյակին: Բայց Սերժ Սարգսյանի պլանները ամբողջությամբ ձախողվեցին: Քառյակի՝ հաջողությամբ ընթացող գործողությունները և հասարակության լայն ճնշումը հանգեցնելու են իշխանափոխության: Իսկ ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, միանշանակ քառյակի կողմից այն անընդունելի է: Բայց երկրում ցանկացած տեսակի դրական փոփոխություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կլինի ամբողջական իշխանափոխություն։

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը