Կարծիք

05.04.2014 13:15


Տիգրան Բադալյան

Տիգրան Բադալյան

Քաղաքական մեծամասնությունն ու իշխանությունները օրեր առաջ պնդում էին, որ օրակարգում կառավարության հրաժարականի հարց դրված չէ: Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, փաստորեն, ՀՀԿ-ի մամլո խոսնակի խոսքերով՝ պարզվում է, որ Տիգրան Սարգսյանը դեռ մեկ ամիս առաջ էր Սերժ Սարգսյանին հրաժարականի խնդրանք ներկայացրել։ Արդյունքում՝ Տիգրան Սարգսյանի՝ 1 ամիս առաջվա հրաժարականի խնդրանքը որևէ տեղ հրապարակված չի եղել: Այս ամենն ասելուց առաջ անհրաժեշտ էր պայմանավորվածություն ունենալ, որպեսզի հիմա ամոթալի և անհարմար վիճակում չհայտնվեին: Գործող իշխանությունների սովորույթի համաձայն՝ ԿԲ-ում Սերժ Սարգսյանը սկսեց փնովել Տիգրան Սարգսյանին, թե վեցը տարին երկար ժամանակահատված է վարչապետի համար. այդ բառերն արտասանողը չի զգում, որ իր ժամանակն արդեն վաղուց անցել է: Սա՛ է իշխանությունների պատկերը. զարմանալ պետք չէ։ Նույն կերակրատաշտակից օգտվում են, իսկ երբ շահի կամ վտանգի պահը հասունանում է, իրար հետևից ինչ ասես, թե չեն ասում: Նաև բոլորիս ակնհայտ է, որ արդեն նախկին ՀՀ վարչապետի հրաժարականը պայմանավորված է «հրաշալի քառյակի»՝ հանրության հետ միասին, ապրիլի 28–30–ին նախատեսված շուրջօրյա համատեղ հանրահավաքով: Սա՛ է հրաժարականի միակ պատճառը, այլ պատճառ փնտրելը հավասարազոր է կուրության:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը