Լրահոս

04.04.2014 14:16


Տաթևիկ Պողպատյան. «Ազատիչը խուճապի է մատնվել...»

Տաթևիկ Պողպատյան. «Ազատիչը խուճապի է մատնվել...»

Տիգրան Սարգսյանի հրաժարականը հավաստեց, որ Սերժ Սարգսյանը, հանուն սեփական իշխանության պահպանման, կզոհաբերի յուրաքանչյուրին, անգամ իրեն ամենամոտ կանգնած պաշտոնյային, այս դեպքում՝ յուր վարչապետին:
Ազատիչը խուճապի է մատնվել ոչիշխանական չորս ուժերի և հասարակության լայն շերտերի համախմբումից, ինչի հետևանքով զոհաբերեց իր «թագուհուն», որպեսզի ինքը գահընկեց չլինի:
Այսինքն, փաստացի, այս պահին հայաստանյան քաղաքական օրակարգը ձևավորում են ոչ իշխանական քաղաքական ուժերը և հասարակության ակտիվ հատվածը:
Հետևաբար, հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է է՛լ ավելի ուժգնացնեն ճնշումը ռեժիմի վրա, ինչի արդյունքում բացառված չէ, որ կհետևի Սերժ Սարգսյանի ինքնակամ հրաժարականը:

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը