Կարծիք

03.04.2014 10:30


Սերժ Սարգսյանն այնպիսի հարցեր է տալիս, որ անհարմար ես զգում պատասխանել

Սերժ Սարգսյանն այնպիսի հարցեր է տալիս, որ անհարմար ես զգում պատասխանել

Երբ այս տարվա փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարում, մասնագիտությամբ բանասեր, քսան տարուց ավել պետական բարձր պաշտոններ զբաղեցնող ու այդքանից հետո ընդամենը խիյար աճեցնող, այն էլ՝ թարս, Սերժ Սարգսյանը փորձում էր խիստ ինտելեկտուալ հիմնավորումով համոզիչ բացատրել՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու կարևորությունը, ասաց. «Մենք հո ախմա՞խ չենք…»:

Տնաշենն էնենց հարցեր ա տալիս, որ անհարմար ես զգում պատասխանել, ուստի գցենք ուրիշների վրա:

Պատասխան՝ Աստվածաշնչյան մոտիվներով. «Դո՛ւք ասացիք»:

Պատասխան՝ գագիկհարությունյանական երկար-բարակ ձևակերպմամբ՝ պատմությունից հայտնի «Կաուչուկե բանաձևի» մոտիվներով. «Մինչև սեպտեմբերի 30 հաստատ ախմախ եք, դրանից հետո՝ ով սաղ, ով մեռած, կերևա, էլի՛»:

Բայց դարդս հո սրանք չեն, այլ այդ մի քանի տասնյակ պատգամավորները, որոնց դարձրել են ձայնազուրկ՝ կոճակ սեղմող, որ իրավունք չունեն անգամ կարծիք հայտնելու, թե այս կամ այն ձևակերպումն այնքան էլ ճիշտ չէ: Իրենք մտածելու իրավունք չունեն, և վարչապետն ինչ գունավոր, այսինքն, ըստ իր էության, օրենք էլ ներկայացնի ԱԺ, որը նախապես համաձայնեցրել է ղումարբազ շեֆի հետ, իշխանական պատգամավորները պարտավոր են հլու-հնազանդ «կոճակել»: Հիմա հասկանում ե՞ք, թե ինչ ախմախ վիճակում եք հայտնվել, իսկ ժամանակին այս օրենքը կոկորդներդ պատռելով գովերգում էիք:

Սա ձեզ դաս, որ վերջնականապես համոզվեք՝ Սերժ Սարգսյանն ամենաանհուսալի գործընկերն է: Եվ եթե չսթափվեք ու նորից ընկնեք Ս. և Տ. Ս-երի խելքին, կարող է առաջիկայում ձեզ համար ամենաանհարմար, իսկ իրենց համար՝ մի հարմար պահի ս-երը քաշեն ու ձեզ թողեն «կրակի բերան»:

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը