Կարծիք

02.04.2014 22:23


«Ստացվում է, որ ՍԴ-ն ընդամենը ժամանակ ձգեց»

«Ստացվում է, որ ՍԴ-ն ընդամենը ժամանակ ձգեց»

Օրենքը հակասահմանադրական է, բայց գործելու է...

Պարադոքսների երկիր ենք էլի, հո զոռով չի... Էս գաղջ մթնոլորտում հազիվ ուրախանալու մի փոքր առիթ ստացանք` ՍԴ որոշման տեսքով, ու արդեն սկսում են հիասթափությունները..

Այսօր պարտադիր կուտակայինի մասին օրենքը Սահմանադրությանը հակասող ու անվավեր ճանաչվեց.. Դա Դ!ԵՄ ԵՄ շարժման, 4 ոչ իշխանական ուժերի, ամբողջ հասարակության ու ՄԵՐ բոլորիս փոքրիկ հաղթանակն էր.. Բնականաբար բոլորս ուրախ ենք, բոլորս տոնում ենք..

Բայց արի ու տես, որ մեր իշխանությունները չեն կարող հանդուրժել ժողովրդի ուրախությունը.. Ո՞նց կլինի հանկարծ, որ իրանց ուզածով չլինի։ Ու արդյունքում Կառավարությունը հայտարարում է, որ չի նահանջելու, մինչև սեպտեմբերի 30-ը շտկելու է ՍԴ-ի մատնանշած թերությունները և «Կառավարությունն առաջ է տանելու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այս արմատական բարեփոխումը՝ դրա պատշաճ սահմանադրական ձևակերպումների շրջանակներում»...

Սա էլ քիչ է, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն էլ հայտարարում է, որ «մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը գործելու է. ՀՀ Սահմանադրությանը հակասող իրավական նորմերը գործելու են»...

Այսինքն` ոչինչ որ օրենքը հակասահմանադրական է ճանաչվել, բայց մեկ է գործելու է... Ստացվում է, որ ՍԴ-ն ընդամենը ժամանակ ձգեց, որ իշխանությունները հասցնեն մինչև սեպտեմբերի 30-ը օրենքում իրենց հարմար փոփոխությունները կատարի ու նորից պարտադիր կերպով այդ բեռը դնի մեր ուսերին..

Եթե, իհարկե, մինչ այդ մենք չհասցնենք ազատվել այս մակաբույծ իշխանություններից։
Ընտրությունը մե՛րն է։

Անահիտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը