Աշխարհ

02.10.2013 10:23


Եգիպտոսը հրաժարվում է ընդունել իրանցի զբոսաշրջիկներին

Եգիպտոսը հրաժարվում է ընդունել իրանցի զբոսաշրջիկներին

Եգիպտոսը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, սառեցրել է Իրանի հետ համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հիշամի Զաազուն։

«Ստեղծված իրավիճակը մեզ թույլ չի տալիս ընդունել իրանցի զբոսաշրջիկներին։ Հարցը սառեցված կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունից չեն ստացվի նոր հրահանգներ»,–«Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ` ասել է Զաազուն։

Նախարարը, սակայն, չի մանրամասնել, թե ինչով են իրանցի զբոսաշրջիկները սպառնում Եգիպտոսի ազգային անվտանգությանը։

Այս խորագրի վերջին նյութերը