Սահակաշվիլիի կուսակցությունից Վրաստանի նախագահի թեկնածուն կորոշվի ներկուսակցական նախնական ընտրությամբ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը նախագահական ընտրությունների իր թեկնածուին կորոշի ներկուսակցական նախնական ընտրությունների միջոցով։ Լրագրողներին այդ մասին հայտնել է «Ազգային շարժում» խորհրդարական խմբակցության ղեկավար Դավիթ Բաքրաձեն: Բաքրաձեն թեկնածուների անունները նշելուց ձեռնպահ է մնցել՝ ասելով, թե դա հայտնի կդառնան գրանցվելուց հետո: Ենթադրաբար հունիսի վերջին մեկնարկելիք ներկուսակցական նախնական ընտրությունների շրջանակներում անց կկացվեն տարածքային մարզային համաժողովներ թեկնածուների միջև թեմատիկ բանավեճերի տեսքով, որից հետո կայացվելիք քվեարկությունն էլ կորոշի հաղթողին:
Նա հայտարարել է. «Մենք ցանկանում ենք վրացական քաղաքական մշակույթում ներդնել նոր չափանիշ, ըստ որի կուսակցական թեկնածուն ընտրվում է ոչ թե մեկ մարդու ցանկությամբ, ինչպես մեր մրցակից կուսակցություններում է, այլ բաց և թափանցիկ հրապարակային գործընթացով»:
Նշենք, որ ներկուսակցական նախնական ընտրությունների մասին ապրիլին խոսել էր նաև Սահակաշվիլին, սակայն երբ կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մեհրաբիշվիլին ձերբակալվել էր, նախնական ընտրությունների անցկացման նպատակահարմարությունը կասկածի տակ էր առնվել: