Լրահոս

28.04.2026 14:59


Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի կենտրոնում փակ կլինեն փողոցներ

Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի կենտրոնում փակ կլինեն փողոցներ

Ապրիլի 29-ին Երևանում անցկացվող Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ժամը 14:00-ից 17:30-ը կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը: Այս մասին տեղեկություն է տարածել քաղաքապետարանը։

Փակ են լինելու Ամիրյան-Զաքյան, Արամի-Աբովյան, Արամի-Նալբանդյան, Տիգրան Մեծի-Մելիք Ադամյան խաչմերուկները, ինչպես նաև Վազգեն Սարգսյան փողոցը (Դեղատան փողոցից սկսած):

Այս խորագրի վերջին նյութերը