Այսօր Իսրայելի Աշքելոն քաղաքը հրթիռակոծվել է պաղեստինյան ինքնավարության Գազայի հատվածից: Հրեական «Կոլ Իսրայել» ռադիոկայանը հայտնում է, որ «Գրադ» տեսակի երեք հրթիռներից երկուսը ընկել են քաղաքի մերձակայքում, իսկ երրորդը պայթել է քաղաքի Հոֆ Աշքելոն թաղամասում: Նշվում է՝ քանի որ պայթունները գրանցվել են բաց տարածքում, զոհեր և ավերածություններ չկան: Իսրայելի պաշտպանության բանակը ևս հաստատել է «Կոլ Իսրայել»-ի տեղեկությունները:
Ոչ մի ահաբեկչական խմբավորում հրթիռակոծման համար պատասխանատվություն չի ստանձնել: Իսրայելի բանակի պատասխան գործողությունների մասին դեռևս ոչինչ չի հայտնվում:
Իսրայելի տարածքը հրթիռակոծվել է