Ֆրանսիայում գործադուլի պատճառով 1800 թռիչք հետաձգվել է
Այսօր՝ հունիսի 11-ին, ֆրանսիական ավիաաշխատողները համընդհանուր գործադուլ են հայտարարել, որի հետևանքով երկրում մոտ 1800 չվերթ հետաձգվել է: Սպասվում է, որ գործադուլը կշարունակվի երեք օր:
Քաղաքացիական օդագնացության աշխատակիցները հանդես են գալիս ընդդեմ իրենց բնագավառը ազատականացնելու Եվրահանձնաժողովի ծրագրերի:
Երկուշաբթի տեղական իշխանությունները ավիաընկերություններին խնդրել էին կիսով չափ կրճատել թռիչքների քանակը առաջիկա երեք օրերի համար, իսկ ուղևորներին կոչ էին արել հանգստություն պահպանել և թռիչքների մասին անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով կապ հաստատել փոխադրող ընկերությունների հետ: