Լրահոս

11.06.2013 14:46


Քննարկվեց Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային արտոնություններ տալու հարցը

Քննարկվեց Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային արտոնություններ տալու հարցը

Խորհրդարանն այսօր քննարկել է Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային արտոնություն տրամադրելու օրինագիծը։ Օրինագծի հեղինակները պնդում էին, որ այդպիսով Հայաստանը կունենա տարածաշրջանում աննախադեպ կրթական համալիր, և կբարձրանա մեր երկրի վարկը, կավելանա զբոսարջիկների հոսքը, կբացվեն աշխատատեղեր։

Փոխարենը «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Հարնտ Բագրատյանն անընդունելի է համարում այս օրինագիծը։

–Մարդիկ մեզանից փող են ուզում, բայց չեն ասում՝ ինչի՞ համար,–իր ելույթում ընդգծել է Հ. Բագրատյանը՝ ավելացնելով,–տվե՛ք ինձ արտոնություն, ինչքան ուզում եք՝ քոլեջներ բերեմ։ Թող բերաններից ջրեր չվազի, թե տեսեք-տեսեք՝ արտասահմանյան դասախոսներ են գալու։

Օրինագծի մասին իր կարծիքն է հայտնել նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Ըստ նրա՝ կառավարությունը պետք է ներդրումային նման ծրագրեր հայթայթի ու հարկային արտոնություններ տա:

–Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ-ում ներդումներ կատարելու համար կազմակերպությունները հերթ են կանգնել,–հայտարարել է նա՝ միաժամանակ ավելացնելով,–Կառավարությունը պետք է նաև ծրագիր բերի, թե ինչ է ներկայացնում մեզ: Հասկանալի չի՝ ծրագրի շրջանակներում ապրանքների ներկրումը ո՞վ է վերահսկելու: Պետական եկամուտների կոմիտեն պետք է խստացված վերահսկողություն իրականացնի այս ուղղությամբ։

Ի դեպ՝ օրինագծի հեղինակները շարունակ շեշտում էին, թե սա ոչ թե օտարալեզու, այլ միջազգային դպրոց է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը