Լրահոս

06.06.2013 10:45


Ավետիք Բուդաղյանի եղբայրը ոստիկանապետին խնդրել է չխառնվել իրենց հարցերին

Ավետիք Բուդաղյանի եղբայրը ոստիկանապետին խնդրել է չխառնվել իրենց հարցերին

Խաչատրյանի տան դիմաց արձակված կրակոցներից սպանված Ավետիք Բուդաղյանի երրորդ եղբայրը, որը Ռուսաստանի Դաշնությունում խոշոր գործարար է, Հայաստան է եկել: «Ընդ որում, նա Հայաստան է եկել ոչ միայն իր եղբոր հուղարկավորությանը մասնակցելու, այլեւ հենց Սուրիկ Խաչատրյանից վրեժ լուծելու վճռական տրամադրությամբ»,–գրում է «Ժողովուրդ»-ը։
Ըստ թերթին հասած տեղեկությունների՝ այս մտադրության մասին օպերատիվ ինֆորմացիա է ստացել նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Նա անձամբ գնացել է՝ օդանավակայանում դիմավորելու Բուդաղյանների երրորդ եղբորը՝ նրան հանդարտեցնելու նպատակով:

Վլադիմիր Գասպարյանը, ըստ թերթի տեղեկությունների, բավական լուրջ զրույց է ունեցել ռուսաստանաբնակ Բուդաղյանի հետ, որը ոստիկանապետին խնդրել է չխառնվել իրենց հարցերին՝ «սա մեր բազարն է» պատճառաբանությամբ:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը