01.06.2023 ● 22:26
01.06.2023 ● 22:23
01.06.2023 ● 22:16
29.04.2013 ● 13:49
Հարցազրույց Հաղարծինի եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Արիստակես վարդապետ Այվազյանի հետ
–Հայր Արիստակես, խնդրում եմ ասեք՝ ինչի՞ց է ծառը բռնկվել, ո՞վ է այրել։
–Դե հայտնի չի, ի՞նչ ասեմ։ Գիշերով է պատահել, կարողացել ենք հանգցնել։
–Գիշերը մոտավորապես քանիսի՞ն։
–Դե ի՞նչ իմանամ, ով կարա ասի ճիշտը։ Ի՞նչ իմանամ։
–Ժամը քանի՞սն էր, որ հանգցնում էիք կրակը։
–Մինչև 12–1–ը մարդ եղել է, բայց բան չի եղել։ Դրանից հետո երևի։
–Ծառի հրդեհվելու ժամանակ եկեղեցում որևէ մեկը չի՞ եղել։
–Չէ, կան, տարբեր մարդիկ կան, բայց մենք առավոտ հինգ անց կես, վեցին ենք տեսել։
–Փաստորեն գիշերը ժամը 1–ից հետո է այրվել։
–Դե, ի՞նչ իմանամ, չեմ կարող ասել։
–Չէ, ո՞նց՝ ինչ իմանամ։ Չեք կարող չիմանալ, հաստատ կիմանաք։
–Ո՞նց կարող եմ հաստատ իմանալ, որ չգիտեմ՝ որ ժամին է եղել։ Գիշերն է եղել, բայց ի՞նչ իմանամ՝ ե՞րբ է եղել։
–Իսկ ովքե՞ր են հանգցրել կրակը։ Մանրամասնեք, խնդրում եմ։
–Ի՞նչ մանրամասնեմ։
–Ովքե՞ր են հանգցրել, ո՞վ է առաջինը տեսել։
–Ի՞նչ իմանամ, որտեղի՞ց իմանամ, գիշերվա 1–2–ին ի՞նչ իմանամ, ով կարար դա աներ։
–Չէ, անելը չէ։ Հարցնում եմ՝ ո՞վ է փորձել կրակը հանգցնել։
–Դե պահակը, աշխատողը, ես։
–Բայց ծառն արդեն ամբողությամբ այրվե՞լ էր։
–Դե հա, արդեն ընկել էր։ Ինքը տեղով փուչ էլ էր, դրա համար չի դիմացել։
–Կասկածներ չկա՞ն, թե ով կարող է այրած լինել, կամ ինչի՞ց է բռնկվել։
–Չէ, իհարկե։ Դե անմտածված մի բան կլինի։ Դիտմամբ հո չեն վառում ծառը։
–Միտումնավորություն չե՞ք տեսնում։
–Չէ՛, բացարձակ։
–Հայր Արիստակես, որոշ տեղեկություններ կան, թե ինչ–որ երեխաներ են եղել, ծառի փչակում մոմ են վառել, ինչից էլ և ծառը բռնկվել է։ Դա որքանո՞վ է ճիշտ։
–Դե կարող է, ուրիշ ի՞նչ կարա լինի։
–Բայց գիշերվա 1–ին երեխաներն ի՞նչ գործ ունեն այդտեղ։
–Երեխա չէ, մարդ կարող է լինի, ի՞նչ իմանաս։ Ո՞ր տարածքում չեն գնում, գիշերվա կեսին մոմ վառում։
–Այսինքն՝ հնարավո՞ր է մոմից բռնկվելու տարբերակը։
–Հնարավոր է, ի՞նչ իմանամ, բայց ոչ երեխաներ։ Կարող է մարդ լինի, ի՞նչ իմանամ։
–Ոստիկանություն դիմե՞լ եք, եկե՞լ են, նայե՞լ են։
–Եկել են, նայել են ամեն ինչով էլ։ Ի՞նչ կարամ ասեմ։
–Իսկ գործ չե՞ն հարուցել, տեղյակ չե՞ք։
–Չէ, ինչի՞ եք ուզում՝ գործ հարուցեն որ։
–Նախ իմ ուզելով չէ, ես ձեզնից ընդամենը տեղեկություն եմ ուզում ստանալ։
–Ախր, բոլոր ժուռնալիստները խորանում են էս բանի մեջ, ես դա չեմ հասկանում։ Եկեղեցի՞ն է կարևոր, թե՞ էդ ծառը։
–Կարևոր է, թե ինչո՞ւ են դարավոր ծառն այրել։
–Հա, ինչո՞ւ են այրել, ամեն տեղ էլ պատահում է էդ դեպքը, ի՞նչ իմանամ։
–Ամեն տեղ էդպիսի դարավոր ընկուզենի չկա՛։
–Անցած անգամ էլ կայծակն է խփել–այրել, էդ դեպքո՞ւմ ինչի չեք խառնվել։ Ի՞նչ իմանամ։
–Ե՞րբ է եղել այդ դեպքը։
–Ի՞նչ իմանամ։
–Լավ, Հայր Արիստակես, ձեզ ինչպես ներկայացնեմ ամբողջությամբ։
–Ի՞նչ իմանամ։ Ինչպես որ բացատրեցի, ի՞նչ ասեմ։
–Չէ, չէ, ձեր անունն ամոբողջությամբ ինչպե՞ս ներկայացնեմ։
–Տեր Արիստակես վարդապետ Այվազյան։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը
01.06.2023 ● 10:53
ՀՀ ղեկավարությունը համաձայնել է Արցախի ժողովրդի ցեղասպանությանը։
01.06.2023 ● 09:51
Շավարշ Գևորգյանի հյուրն է՝ հանրային գործիչ, փաստաբան Վահե Եփրիկյանը։
31.05.2023 ● 17:11
Պատմության մեջ չկա նման բան, երբ ճիգերով շահած ու պահած հողը վերցնես ու նվիրես թշնամուն, սա մարազմ է, չզարմանաք, որ վաղը ձեր տներից ձեզ տեղահանեն, որովհետև, ըստ Փաշինյանի, դուք տնվոր եք, չունեք «կադաստրի վկայական»։
31.05.2023 ● 12:56
Այս ամենով պայմանավորված` ԱԱԾ-ից ազատվելու դիմում է ներկայացրել նաև որդիս։
31.05.2023 ● 09:03
Հայաստանի իշխանությունն ու Ադրբեջանը ծրագիր ունեն հանձնել Արցախը։
31.05.2023 ● 07:51
Պետք է կասեցնել այս պարտվողական և հանձնողական քաղաքականությունը։
01.06.2023 ● 21:14
01.06.2023 ● 20:08
01.06.2023 ● 19:31
01.06.2023 ● 19:29
01.06.2023 ● 19:25
01.06.2023 ● 18:17
01.06.2023 ● 16:52
01.06.2023 ● 16:30
01.06.2023 ● 16:23
01.06.2023 ● 16:05
01.06.2023 ● 15:53
01.06.2023 ● 15:31
01.06.2023 ● 15:27
01.06.2023 ● 15:24
01.06.2023 ● 15:19
01.06.2023 ● 15:14
01.06.2023 ● 15:04
01.06.2023 ● 15:02
01.06.2023 ● 13:01
01.06.2023 ● 12:53
01.06.2023 ● 12:49
01.06.2023 ● 12:28
01.06.2023 ● 12:11
01.06.2023 ● 11:53
01.06.2023 ● 11:36
01.06.2023 ● 11:26
01.06.2023 ● 11:16
Հաղարծինի հոգևոր սպասավորն այրված ընկուզենու մասին. «Ի՞նչ իմանամ»