Մեկնաբանություն

18.03.2013 17:11


«Огласите весь список, пожалуйста!» կամ մի՛ շտապեք, տեղերն անսահմանափակ են (տեսանյութ)

«Огласите весь список, пожалуйста!» կամ մի՛ շտապեք, տեղերն անսահմանափակ են (տեսանյութ)

Երբ օրեր առաջ թերթերից մեկում հրապարակվեց Րաֆֆի Հովհաննիսյանի ստվերային կառավարության ցուցակը, «Ժառանգության» տարբեր անդամներ, Րաֆֆիի գլխավորությամբ, շտապեցին հայտարարել, թե նման բան չկա, քանզի այդ գաղափարն ընդունելի չէ և կվնասի շարժմանը, իսկ ցուցակն էլ ապատեղակատվություն է։

Երեկ, սակայն, Րաֆֆի Հովհաննիսյանն իր բացման խոսքով հանդես եկավ այսպես կոչված բաց քաղաքացիական խորհրդի նիստի ժամանակ՝ այդպիսով հավանություն տալով ցուցակների կազմմանը։

Փաստորեն քաղաքականության թատերականացումը նոր թափ է հավաքում, իսկ  հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները վերջնականապես վերածվում են մառազմի։ Մի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է Սերժի այցին, նամակին կամ գոնե «SMS»–ին, իսկ մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանից ստանում մարդկանց ցուցակ, որոնց ապրիլի 9–ից պետք է նշանակի աշխատանքի։

Սա 3 բան կարող է նշանակել։ Կա՛մ Րաֆֆին վերջնականապես անմեղսունակության գիրկն է ընկել, կա՛մ հասկանալով հանդերձ ցուցակային թամաշայի անհեթեթությունը՝ փորձում է նմանատիպ քննարկումներով լցնել օրերը, կա՛մ էլ «մանրից» նախապատրաստվում է Սերժի հետ կոալիցիա մտնելու տարբերակին և այդ ցուցակն իրականում Սերժի հետ քննարկելու համար է։

Ցուցակ քննարկելն ու գյալաջի անելն, իհարկե, րաֆֆիենց իրավունքն է։ Դու ասա վերջը բարի լինի։ Ամեն դեպքում, այդ ցուցակում հայտնված մարդիկ պետք է մի քիչ զգույշ լինեն, քանզի կարող են հայտնի ֆիլմի հերոսի օրն ընկնել ու «պեռսոնալնի նառյադով» հայտնվել անհարմար դրության մեջ, եթե հանկարծ Սերժն ու Րաֆֆին որոշեն «ազգային համաձայնության կառավարություն» կազմել՝ Րաֆֆիի «դիակի» վրայով, իհարկե։

Այնպես որ շտապել պետք չէ, որովհետև տեղերն անսահմանափակ են։ Շատ բարի և կամեցող մարդիկ են հարթակում հայտնվել ու բոլորին բաժին կհասնի։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը