Մեկնաբանություն

09.02.2013 22:20


Սերժ Սարգսյանը կրկին «բոցել» է (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը կրկին «բոցել» է (տեսանյութ)

Այս ընտրությունները տարբերվում են նախորդներից նաև այն բանով, որ նախագահի թեկնածուների մեծ մասը (այդ թվում ու նախևառաջ՝ իշխանության թեկնածուն) միմյանց հետ մրցում են ժողովրդին զվարճացնելու և «կիքսեր» տալու հարցում։ 

Եթե քարոզարշավի մեկնարկային փուլում «կրակոտ» թեկնածուի դերում ակնհայտ առաջատարը Րաֆֆի Հովհաննիսյանն էր՝ իր «վարսավիրանոցային» և «թափառաշրջիկային» էժանագին PR–ով և տարատեսակ խեղկատակություններով, ապա այժմ մենք պետք է արձանագրենք, որ Սերժ Սարգսյանն առաջ է պոկվել «վաստակավոր մրցակցից»՝ իր թարս բուսնած խիարով, «եկել ես, որ ի՞նչ անես» հիթային նախադասությամբ, «չեբուրաշկաներով» և նմանատիպ այլ «բոցերով»։

Շիրակի մարզ կատարած այսօրվա այցի ժամանակ էլ Սերժ Սարգսյանը հավատարիմ է մնացել ինքն իրեն ու հանպատրաստից շփման ժամանակ հերթական «բլթոցը» թույլ տվել՝ հայտարարելով, թե առաջիկա ընտրություններում ինչքան տոկոս կուզեք, այնքան էլ կխփենք։ Այդպիսով նա, կամա թե ակամա, խոստովանել է, որ մեզ սպասվում են աննախադեպ կեղծված ու նկարովի ընտրություններ։ Այլ բացատրություն հնարավոր չէ տալ «Ինչքան կուզեք, էնքան տոկոս կխփենք» ձևակերպմանը։ 

Փաստորեն, «Գելափի» տոկոսներ էլ են «խփած», այսինքն՝ Սերժն ինչքան ուզում է, էնքան «խփում» են։

Ի դեպ, Սարգսյանը գյումրեցիներին խոստացել է ապահով Գյումրի։ Ինչ խոսք, Տիգրան Սարգսյանի խոստացած ծովափնյա Գյումրիից հետո բնական է, որ պետք է սկսվի ապահով Գյումրիի կառուցումը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը