Լրահոս

15.12.2012 18:24


Ճապոնիայում 94-ամյա տղամարդը կանխիկացրել է իր թաղման հոգեպահուստը, որպեսզի մասնակցի նախընտրական մրցավազքին

Ճապոնիայում 94-ամյա տղամարդը կանխիկացրել է իր թաղման հոգեպահուստը, որպեսզի մասնակցի նախընտրական մրցավազքին

Ճապոնիայում 94-ամյա տղամարդը կանխիկացրել է իր թաղման համար նախատեսված հոգեպահուստը, որպեսզի գումարը գրավ դնի նախընտրական ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դրանք կանցկացվեն 2 օր հետո: Խորհրդարանական ընտրություններում  Ռեկիտի Կավասիման ամենատարեց  թեքնածուն է:

Իր խոսքերով՝ նա որոշել է զբաղվել քաղաքականությամբ, որպեսզի երիտասարդներին զերծ պահի սխալներից, դրա համար էլ կանխիկացրել է 3 մլն.իեն, որպեսզի այն գրավ դնի:

«Ես այդ գումարը կուտակել էի իմ թաղման համար։ Միգուցե  չեմ կարողանա հաղթել, սակայն ցանկանում եմ արտահայտել իմ դիրքորոշումը»,- պատմել է Կավասիման:

 Սոցոլոգիական տվյալներով՝ Ճապոնիայի բնակչությունը շուտ ծերացող է: 65-ից բարձր տարիքի ճապոնացիները բնակչության 23 տոկոսն են կազմում։ Գիտնականները նշում են, որ 50 տարվա ընթացքում այդ թիվը կհասնի 40 տոկոսի:

Այս խորագրի վերջին նյութերը