Լրահոս

13.12.2012 16:38


Ռուբեն Հայրապետյանը սպասում է Դավիթ Մանոյանի շուտափույթ վերադարձին

Ռուբեն Հայրապետյանը սպասում է Դավիթ Մանոյանի շուտափույթ վերադարձին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը Գերմանիայում ենթարկվել է լուրջ վիրահատության: Վիրահատությունն անցել է հաջողությամբ,  ֆուտբոլիստն արդեն անցնում է հետվիրահատական փուլը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամլո քարտուղարությունը:

 «Թե՛ ես, թե՛ ազգային հավաքականի մարզիչներն ու ֆուտբոլիստները, թե' հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուները անհամբեր սպասում ենք Դավիթ Մանոյանի շուտափույթ ապաքինմանն ու վերադարձին: Դավիթը կամային հատկանիշներով ուժեղ երիտասարդ է, եւ վստահ եմ, որ հաջողությամբ կանցնի հետվիրահատական փուլը եւ առաջիկայում կմիանա իր սիրելի թիմին` Հայաստանի ազգային հավաքականին»,-ըստ ՀՖՖ պաշտոնական կայքի՝ ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Այս խորագրի վերջին նյութերը