Լրահոս

13.12.2012 20:05


Քանի դեռ Լենինը դամբարանում է, ոչ ոք չի հավատա, որ Ռուսաստանը ուրիշ երկիր է

Քանի դեռ Լենինը դամբարանում է, ոչ ոք չի հավատա, որ Ռուսաստանը ուրիշ երկիր է

Համաշխարհային հանրությունը այնքան ժամանակ չի հավատա, որ Ռուսաստանը փոխվել է, քանի դեռ Լենինի հանգրվանը երկրի գլխավոր հրապարակի դամբարանն է: Այսպիսի միտք է այսօր հայտնել ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկին: «Ազատել երկիրը կարմիր  լծից, վերադարձնել պատմական անվանումները բոլոր քաղաքներին, հրապարակներին, փողոցներին, դուրս բերել Լենինի մարմինը դամբարանից, դատապարտել խորհրդային գաղափարական վարչակարգը, դատել նրանց այն ամենի  համար, ինչի հետևանքները կրում ենք մինչ օրս»,-կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարել է Վլադիմիր Ժիրինովսկին:

Նա ավելացրել է, որ դամբարանում Լենինը մարդկանց վախ է ներշնչում, որ վաղ թե ուշ կոմունիստները կվերադառնան իշխանության, դրա համար էլ «ոչ ոք ապրել չի ցանկանում»: «Կրեմլում չեն  հասկանում՝ քանի դեռ Լենինն այնտեղ պառկած է, ո՛չ Եվրոպան, ո՛չ էլ Ռուսաստանի կրթված մարդկանց մեծամասնությունը  չեն հավատա, թե մենք ուրիշ երկիր ենք»:

Այն փաստը, որ  երկրի իշխանությունը չի շտապում թաղել հեղափոխական առաջնորդին, Ժիրինովսկին բացատրել է «ձախերից ձայներ գրավելու» իշխանությունների ցանկությամբ։ «Նրանք թողնում են Լենինին և չեն հասկանում, որ երկիրը հետընթաց է ապրում»,-ասել է Ժիրինովսկին:     

Այս խորագրի վերջին նյութերը