Լրահոս

12.12.2012 22:05


Ռուսական մշակույթի օր «Նարեկացի» արվեստի միությունում

Ռուսական մշակույթի օր «Նարեկացի» արվեստի միությունում

Դեկտեմբերի 14- ին  «Նարեկացի» արվեստի միությունում  տեղի կունենա  Ռուսական մշակույթի օր, որը կազմակերպել է ՀՀ-ում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունը և «Նարեկացի» արվեստի միությունը: Նպատակը մշակույթի միջոցով  հայ-ռուսական  հոգևոր-մշակութային բարեկամության  ու համագործակցության ամրապնդումն է: Ծրագիրը մեկնարկելու է ժ. 16:30–ին  և ընդգրկում է տարբեր միջոցառումներ, այդ թվում` «Բրյուսով» ֆիլմի շնորհանդեսը, ռուս անվանի մանկագիր Կորնեյ Չուկովսկու ստեղծագործությունների հիման վրա նկարահանված մուլտֆիլմեր, ռուսական ռոմանսների համերգ (Պ. Չայկովսկու, Մ. Ֆելդմանի, Պ. Բուլախովի, Ս. Ռախմանինովի, է. Միրզոյանի ստեղծագործությունները): «Նարեկացի» արվեստի միության հետ համատեղ իրականացվող այս ծրագիրը նախատեսվում է դարձնել  ամենամսյա:

Այս խորագրի վերջին նյութերը