ՌԴ պատգամավոր Միլոնովը դժգոհ է «կասկածելի քաղաքացի» Լեդի Գագայի պահվածքից
«Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Վիտալի Միլոնովը մտադիր է դատախազություն դիմել երգչուհի Լեդի Գագայի համերգը (որը տեղի էր ունեցել դեկտեմբերի 9-ին) քննելու պահանջով: Ներկա պահին Միլոնովը խորհրդակցում է իրավաբանների հետ։ Նա հայտարարել է, որ պահանջելու է ուշադրություն դարձնել փոփ աստղի ելույթի այնպիսի խախտումների վրա, ինչպիսիք են սեռական փոքրամասնության քարոզը և Ռուսաստանի Դաշնության դրոշն անօրինաբար օգտագործելը: Դրանից բացի, նրա կարծիքով երգչուհին Ռուսաստանի մասին զրպարտություն է տարածել: Միլոնովի խոսքերով՝ համերգին ինքն անձամբ ներկա չի եղել, սակայն մի խումբ կուսակիցների է ուղարկել: «Օտարերկրյա քաղաքացին 12-ամյա անչափահասներին խնդրել է աջակցել հոմոսեքսուալիստներին,- այսպես է բացատրել նա իր պահանջը ,-կարծում եմ՝ նրանց կարելի է «աջակցել» երկու եղանակով՝ ներգրավել իրենց խմբի մեջ և մասնակցել իրենց գործունեությանը կամ օգնել ֆինանսապես: Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է 12-ամյա երեխաների նկատմամբ։ Եթե նա չափահասներին դիմեր, դա այլ կերպ կդիտվեր»:
Լրագրողների հետ հարցազրույցում Լեդի Գագային անվանել է «կասկածելի քաղաքացի» և նշել, որ նմանատիպ մարդիկ չպետք է Ռուսաստանի դրոշն իրենց ելույթների ժամանակ ցույց տան: