Կանադայի խանութներից մեկն է այցելել մի կապիկ՝ հագին վերարկու
Տորոնտոյի խանութներից մեկի հաճախորդները նկատել են մի կապիկի, որի հագին ձմեռային տաք վերարկու է եղել:
Այդ կապիկին տասնյակ հաճախորդներ են տեսել: Նրանք խանութի այդ անսովոր հաճախորդին նկարել և նկարը տեղադրել են «Թվիթերում»։ Այսպիսով նրա մասին նորությունը տարածվել է բոլոր սոցիալական կայքերում: Այնուհետև խանութ են կանչել կենդանիների հաշվառման մասնագետների և կապիկին ապաստարան տեղափոխել: Կենդանուն քննելուց հետո մասնագետները նկատել են, որ նա լիովին առողջ է, սակայն խանութում հայտնվելով բոլորի ուշադրության կենտրոնում՝ չափազանց ճնշված է։ (Նաև պարզվել է, որ կապիկը 7 ամսական մակակ–ռեզուս է):
Պարզվում է, որ կապիկը փախել էր տիրոջ մեքենայից, սակայն տերերին 240 դոլարի չափով տուգանք է նշանակվել, իսկ կապիկին այլևս ետ չեն վերադարձնելու, քանի որ Օնտարիոյում ռեզուս պահելն արգելվում է: