Լրահոս

08.12.2012 08:27


«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները կանխել են խմբակային փախուստի փորձը

«Վանաձոր» ՔԿՀ ծառայողները կանխել են խմբակային փախուստի փորձը

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում կանխվել է խմբակային փախուստի փորձը:

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող երեք դատապարտյալ մետաղասղոցի կոտրված թիթեղների միջոցով կտրել են խցի վանդակաճաղի մի հատվածը և այն քողարկել մաստակով:

Խցի զննությամբ սեղանի ոտքի և վերին հատվածի արանքից, ինչպես և դատապարտյալներից մեկի կոշիկի միջից հայտնաբերվել և առգրավվել է մետաղասղոցի երկու կոտրված թիթեղ:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը