Լրահոս

16.06.2009 12:44


Մերկ «Մոնա Լիզա»

Մերկ «Մոնա Լիզա»

Ֆրանսիայի թանգարանի աշխատակիցները հին գրքերի մեջ հայտնաբերել են իտալացի հանրաճանաչ նկարիչ Լեոնարդո Դա Վինչիի նկարը, որի վրա պատկերված կինը նրա մեկ այլ կտավի՝ «Մոնա Լիզայի» հերոսուհին է։ Խոսքը գնում է հանրահայտ «Ջոկոնդայի» մասին։ Թանգարանի աշխատակիցները հայտնաբերլ են մեկ այլ նկար, որտեղ Մոնա Լիզան մերկ է։ Գիտնականները ապացուցել են, որ 1845թ.-ին թանգարանում հայտնված կտավը պատկանում է Դա Վինչիի վրձնին։ Գիտնական Ալեսանդրո Վերոզզին, որը հայտնի է որպես Լեոնարդո Դա Վինչիի ստեղծագործությունների հետազոտող, 90%-ով համոզված է, որ նկարի հեղինակը հայտնի նկարիչն է։ Ներկայումս կտավը ցուցադրված է նկարչի հայրենի քաղաքում՝ Վինչիում և կրում է «Մոնա Վաննա» անունը։ Դա Վինչիի ստեղծագործությունների հետազոտողները համոզված են, որ նկարիչը «Մոնա Լիզան» գրել է վեց տարբերակով։ Գիտնականները շարունակում են փնտրել աշխարհին անհայտ չորս կտավները։

Ըստ BBC-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը