Աշխարհ

10.11.2012 09:35


Մեկ օրվա ընթացքում թուրքական բանակը 42 քուրդ է սպանել

Մեկ օրվա ընթացքում թուրքական բանակը 42 քուրդ է սպանել

Նոյեմբերի 9-ին Թուրքիայի բանակը 42 քուրդ է սպանել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ իրականացված խոշորամասշտաբ ռազմական գործողության ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Գործողությունը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելյան Հաքքարի նահանգում, որը սահմանակից է Իրաքին և Իրանին: Նախօրեին սկսված գործողությանը ներգրավված են բանակային հատուկ ջոկատայիններ, ուղղաթիռներ և կործանիչներ:

Հիշեցնենք, որ 1984թ. ի վեր թուրք-քրդական բախումների հետևանքով ավելի քան 40 000 մարդ է զոհվել:

Այս խորագրի վերջին նյութերը