Աշխարհ

03.11.2012 10:30


ԱՄՆ–ը կոչ է անում Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հարցը դիվանագիտական ճանապարհով կարգավորել

ԱՄՆ–ը կոչ է անում Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հարցը դիվանագիտական ճանապարհով կարգավորել

ԱՄՆ պետդքարտուղարության խոսնակ Վիկտորյա Նուլանդը ճեպազրույցի ժմանակ անդրադարձել է ԼՂ–ում Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացմանը և կոչ արել հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով՝  միջազգային համաձայնագրերի, միջազգային իրավունքի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղավիացիայի վերաբերյալ առկա պրակտիկայի համապատասխան շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պետքարտուղարության կայքը։

Նուլանդը հիշեցրել է ԵԱՀԿ նախագահների հայտարարությունը օդանավակայանի բացման վերաբերյալ ու նշել, որ այդ հայտարարություններում իրենք ընդգծում են՝ օդանավակայանի գործունեությունը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի փոփոխության համար։

Այս խորագրի վերջին նյութերը