Աշխարհ

23.10.2012 16:43


Թուրքիայում Սիրիայի տարածքից ուղարկված հերթական արկն է պայթել

Թուրքիայում Սիրիայի տարածքից ուղարկված հերթական արկն է պայթել

Սիրիայի կառավարական զորքերի և զինված ապստամբների միջև թեժ պայքարի գոտի համարվող Իդլիբ քաղաքի մոտակայքում արձակված արկը հասել է թուրքական տարածք՝ սահմանից 200 մետր հեռավորության վրա գտնվող Ռեյհանլը բնակավայր։ Այս մասին տեղեկացնում է «Միլլիեթը»։

Արկի բեկորները կոտրել են բուժկետի պատուհանի ապակին և մխրճվել շինության սենյակներից մեկի պատի մեջ։  Բուժկետում հերթապահելիս է եղել մեկ բժիշկ և երկու բուժքույր։ Զոհերի  ու տուժածների մասին չի հաղորդվում։

Այս խորագրի վերջին նյութերը