Թուրքիայում Սիրիայի տարածքից ուղարկված հերթական արկն է պայթել
Սիրիայի կառավարական զորքերի և զինված ապստամբների միջև թեժ պայքարի գոտի համարվող Իդլիբ քաղաքի մոտակայքում արձակված արկը հասել է թուրքական տարածք՝ սահմանից 200 մետր հեռավորության վրա գտնվող Ռեյհանլը բնակավայր։ Այս մասին տեղեկացնում է «Միլլիեթը»։
Արկի բեկորները կոտրել են բուժկետի պատուհանի ապակին և մխրճվել շինության սենյակներից մեկի պատի մեջ։ Բուժկետում հերթապահելիս է եղել մեկ բժիշկ և երկու բուժքույր։ Զոհերի ու տուժածների մասին չի հաղորդվում։