Աշխարհ

18.10.2012 10:26


Թուրքիան կրկին գնդակոծել է Սիրիայի տարածքը

Թուրքիան կրկին գնդակոծել է Սիրիայի տարածքը

Թուրքիայի բանակը կրկին գնդակոծել է Սիրիայի տարածքը։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիայի Հաթայ շրջանում կրկին սիրիական արկ է ընկել։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը՝ հղում անելով թուրքական իշխանությունների ներկայացուցչին:

Թուրքական կողմը պնդում է, որ Սիրիայի տարածքից արձակված արկը ընկել է Օրոնթե գետի ափին: Վիրավորների կամ զոհերի մասին, սակայն, չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Սիրիայի տարածքից արձակված արկը Թուրքիայի Աչքալե բնակավայրում 5 մարդու մահվան պատճառ էր դարձել: Ի պատասխան՝ Թուրքիան գնդակոծել էր Սիրիայի հրետանու տեղակայման շրջանները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին թուրքական խորհրդարանը երկրի կառավարությանը մեկ տարով արտոնել էր Թուրքիայի սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականացնել, այդ թվում՝ նաև Սիրիայի դեմ:

Այս խորագրի վերջին նյութերը